ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
06.10.2017

Իտալիայի Ֆոջայի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու հնարավորություն

MUSA (Mobilità Universitaria Sport e Alimentazione) և MOBIS (Mobilità Incoming Studio) նախագծերի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ Իտալիայի Ֆոջայի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի ագրոնոմիական, տնտեսագիտական, պարենամթերքի և տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած և մագիստրատուրայի ուսանողները՝ բացառությամբ վերջին կուրսում սովորողների:

Ավելին...
05.10.2017

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Վառնայի կառավարման համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Վառնայի կառավարման համալսարանում (Բուլղարիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 3-4 ամիս է: Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը և ամսական տրամադրելու է 750 եվրո կրթաթոշակ։

Ավելին...
08.09.2017

ERASMUS+-ի 30-ամյակին նվիրված միջազգային օրվա և տեղեկատվական շաբաթի մասնակցելու հնարավորություն

Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանը (Էգալեո, Հունաստան)` որպես գործընկեր համալսարան, ՀԱԱՀ միջազգային կապերի և մարդկային ռեսուրսների կառավարման 1-ական աշխատակիցների հրավիրում է մասնակցելու 2017 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը Աթենքում կայանալիք ERASMUS+-ի 30-ամյակին նվիրված միջազգային օրվան և տեղեկատվական շաբաթին:

Ավելին...
31.08.2017

Լեհաստանում կայանալիք տեղեկատվական տոնավաճառին մասնակցելու հնարավորություն

Որպես Կրակովի Յագիելլոնիան համալսարանի գործընկեր` ՀԱԱՀ երկու աշխատակից հնարավորություն կունենա մեկնելու Լեհաստան` բուհը և նրա միջազգային գործունեությունը միջազգային գործընկերների համար նախատեսված շարժունության խթանմանը միտված տեղեկատվական տոնավաճառում ներկայացնելու համար:

Ավելին...
31.08.2017

Հայտարարություն

2017 թ.-ի հոկտեմբերի 23-26-ը ք. Ծաղկաձորում կկայանա «Նորարարություն-ների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի հայտադիմումների ընդունման մեկնարկը:

Ավելին...
25.08.2017

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Միչիգանի համալսարանը հրավիրում է մասնակցելու Weiser Professional Development Fellowships 2018 ծրագրին: Մասնակիցները պետք է առաջարկեն դասավանդման կամ հետազոտական նախագիծ: Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է (TOEFL): Ծրագրի տևողությունն է 4 շաբաթ կամ 3 ամիս: Ծրագիրը հոգում է մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը:

Ավելին...
20.07.2017

Հայտարարություն

Սպառողական կոոպերատիվների սիբիրյան համալսարանը 2017/2018 ուսումնական տարում ՀԱԱՀ ուսանողներին և մագիստրանտներին հրավիրում է սովորելու հետևյալ մասնագիտությունների գծով.

Ավելին...


 

Календарь

Ноябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30