ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

ՏԵՄՊՈՒՍ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Տեմպուսը Եվրոպական Միության ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը: Տեմպուսն աջակցում է բարձրագույն կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի և կրթական նյութերի վերանայմանն ու զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը և համալսարանական կառավարման համակարգի կատարելագործմանը: Այդ աջակցությունը Տեմպուսը տրամադրում է ԵՄ և Գործընկեր երկրների բարձրագույն կրթության հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված դրամաշնորհների միջոցով այն բնագավառներում, որոնք ԵՄ և Գործընկեր երկրների կողմից սահմանվել են որպես առաջնային և որոնք համահունչ են այդ երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական ընդհանուր բարեփոխումներին:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Տեմպուս ծրագրի շրջանակներում իրականացրել և շարունակում է իրականացնել հետևյալ ծրագրերը.
«Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ցկյանս ուսուցման զարգացման ցանց» (LeAGUe) http://tempusleague.eu/
Նախագծի շրջանակներում ցկյանս ուսուցման գործընթացը խթանելու համար, մշակվում է ցկյանս ուսուցման կազմակերպման շրջանակ և մեթոդների համակարգ գործընկեր երեք երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում, ստեղծվել է ցկյանս ուսուցման փորձագիտական պորտալ, ՀԱԱՀ-ում կահավորվել է համապատասխան լսարան և նախատեսվում է պիլոտային դասընթացների կազմակերպում:
«Հայաստանում ազգային և սեկտորալ որակավորման շրջանակների ամրապնդում» (ARMENQA) http://armenqa.am/
Նախագիծը միտված է Հայաստանում բուհերի շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը և աշխատաշուկայում` ազգային և միջազգային մակարդակներով Հայաստանում ստացած որակավորումների ճանաչմանը, որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների (ՈԱՇ և ՈՈՇ) ձևավորմանը: Աշխատանքներ են տարվում ՈԱՇ-ի հիմնական շահակիցների՝ բուհերի ուսանողների և շրջանավարտների, գործատուների ու աշխատաշուկայի ներկայացուցիչների, ոլորտը կարգավորող պետական մարմինների ու հանրային գործընկերների կարողությունների զարգացման, ՀՀ-ում ՈՈՇ-ների ստեղծման և փորձարկման նպատակով ազգային մոդելի և մեթոդաբանական հենքի մշակման ուղղությամբ:
«Կայուն զբոսաշրջության կառավարման միջազգային բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի նոր մոդուլների մշակում» (SuToMa) http://www.sutoma.eu/
Նախագիծը կոչված է արդիականացնելու ուսումնական ծրագրերը կայուն տուրիզմի կառավարման ոլորտում և մշակելու կայուն զարգացմանը միտված միասնական մոտեցում։ Ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ մի շարք աշխատակիցներ վերապատրաստվել են ծրագրի գործընկեր երկրներում և տուրիզմի զարգացման ոլորտում իրենց ստացած գիտելիքները կիրառում են ՀԱԱՀ-ում` նոր ուսումնական ծրագրի մշակման աշխատանքներում:
Նախատեսվում է համապատասխան լսարանի կահավորում և կայուն տուրիզի ոլորտում պիլոտային դասընթացների կազմակերպում:
«Ինքնավարություն և պատասխանատվություն. ժամանակա-կից բարձրագույն կրթության կառավարման համակարգի մշակում` միտված արդյունավետ փոփոխությունների նախաձեռնմանը` համաձայն Բոլոնիայի չափանիշների» /GOVERN/ http://govern.am/
Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Բոլոնիայի չափանիշներին համապատասխան՝ կառավարման համակարգի կատարելագործումն է` արդյունավետ կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնմամբ, որն էլ իր հերթին հանգեցնելու է բուհի ինքնավարության և պատասխանատվության ամրապնդմանը: Ծրագիրը բուհի ինքնավարության ու պատասխանատվության ամրապնդմանը միտված իր հիմնական նպատակներն իրագործում է հետևյալ գործառույթների իրականացմամբ.

  • Վարչական անձնակազմի կարողությունների ամրապնդում` միտված համակարգի արդյունավետ փոփոխություններին
  • Իրավական (համակարգային մակարդակով) և վերահսկման (բուհի մակարդակով) շրջանակների վերանայում` համաձայն Բոլոնիայի գործընթացի:

«Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը» (HEN-GEAR)
Նախագծի նպատակն է որակի ապահովման և շրջանավարտների զբաղվածության աջակցման ճանապարհով Արևելյան հարևանության տարածաշրջանում նպաստել բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման գործընթացին: Նախագծի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործընթացները.

  • տեղեկատվական բազայի ստեղծում,
  • շրջանավարտների պրոֆիլների ստեղծում և հետազոտության իրականացում,
  • շրջանավարտների աշխատանքային պայմանների հետազոտություն,
  • շրջանավարտների աշխատանքի տեղավորման որակյալ համակարգի ստեղծում:

• «Բարձրագույն կրթության փոփոխության նախաձեռնումն ու կառավարումը» (LaManche) www.lamanche-tempus.eu
Նախագծի հիմնական նպատակն է խթանել բարձրագույն կրթության արդիականացումը` մասնակից բուհերում ղեկավարման և կառավարման կարողությունների կատարելագործման, համապատասխան շահագրգիռ կողմերի միջև բարձրագույն կրթության բարեփոխումներին միտված արդյունավետ երկխոսության խրախուսման, բուհերում որոշումների կայացման գործընթացում ուսանողների ակտիվ ներգրավվածության ապահովման միջոցով: Ծրագրի շրջանակներում համալսարանի պրոֆեորադասախոսական անձնակազմի համար կազմակերպվել են մի շարք թրեյնինգներ
«Ղեկավարման հմտությունների զարգացման ոլորտում», մշակվել են բարձրագույն կրթության փոփոխություններին միտված մի շարք ուղղեցույցներ, ստեղծվել է արտաքին շահառուների բազա և վիրտուալ փորձագիտական պորտալ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողները մասնակցել են Բուլղարիայի համալսարանական քոլեջում կազմակերպված ամառային դպրոցին:
• «Աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաները Արևելյան հարևան երկրների կայուն զարգացման համար» (GIDEC)
http://www.ecoma.am/programs/gidec/other_info.php/,http://gidec.abe.kth.se/ 
Նախագծի շրջանակներում Հայաստանում, ՈԻկրաինայում և Մոլդովայում բարելավվել է բարձրագույն կրթությունը գեոդեզիայի և գեոինֆորմատիկայի ոլորտներում, վերանայվել են արդեն գոյություն ունեցող գեոդեզիայի ուսումնական ծրագրերը, մշակվել են նոր ուսումնական ծրագրեր և ուսուցողական նյութեր, գործընկեր հաստատություններում հիմնվել են 6 նոր GIS լաբորատորիաներ, ինչպես նաև ինտենսիվ դասընթացների միջոցով իրականացվել է համապատասխան անձնակազմի վերապատրաստում:
Կիրառական կենսաբանության բնագավառում մագիստրոսական ծրագիր (MAPB) www.biosciences-tempus.org
Նախագծի շրջանակներում մշակվել է «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագիր Հայաստանի, Վրաստանի եւ եվրոպական առաջատար մի շարք համալսարանների ու կառույցների հետ համագործակցության արդյունքում, ինպես նաև ՀԱԱՀ-ում ստեղծվել է կիրառական կենսաբանության լաբորատորիա:
• «Անասնաբուժական կրթական բարեփոխումները դեպի Եվրոպական ստանդարտներ» (TEMPUS JEP-27113-2006)
Նախագծի շրջանակներում եվրոպական չափանիշներին համապատասխան վերանայվել են անասնաբուժական կրթական ծրագրերը,ինչպես նաև ձեռք են բերվել համապատասխան տեխնիկական միջոցներ և ռեսուրսներ համալսարանում անսանաբուժական կրթության որակի բարելավման համար:
• «Բնապահպանական ուսումնասիրությունների ներածություն Հարավկովկասյան տարածաշրջանում» (JEP-23193-2002) http://www.tempus-caucasus.net/
Նախագծի շրջանակներում մշակվել և վերանայվել են գործընկեր բուհերի բնապահպանական ուսաումնական ծրագրերը, հարավկովկասյան տարածաշրջանում ձևավորվել է համագործակցության համալսարանական ցանց բնապահպանական հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածման և փորձի փոխանակման նպատակով, ինչպես նաև իրականացվել է համապատասխան անձնակազմի վերապատրաստում:
• «Տնտեսագիտական կրթական բարեփոխումներ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում» (JEP-21203-2000)
Նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ի ուսուցման համակարգում ընդգրկվել են «Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում», «Ագրոբիզնես և շուկայաբանություն», «Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն» մասնագիտությունները, հիմնվել են օտար լեզուների ուսուցման կենտրոնը, գրադարանի թվայնացման համակարգը: Այդ ծրագրերն իրականացվել են Հոհենհայմի (Գերմանիա) և Վագենինգենի (Նիդերլանդներ) գործընկեր համալասարանների հետ:

 

Календарь

Сентябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5