ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, լրացնել առցանց դիմում հայտը, ինչպես նաև ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով վերբեռնել հետևյալ հղմամբ՝

  •            Անձնագրի լուսապատճեն
  • Ինքնակենսագրություն (CV)' անգլերենով պատրաստված Europass ձևաչափով 
  • Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ, պորտուգալերենի՝ B1)
  • Մոտիվացիոն նամակ՝ անգլերենով
  • Ապացույց ՀԱԱՀ-ում ուսանող լինելու վերաբերյալ՝ անգլերենով
  • Նախնական աշխատանքային պլան՝ հաստատված ուղարկող և ընդունող համալսարանների կողմից (դասախոսություններ կարդալու համար նախատեսված աշխատանքային պլանը ներբեռնել հետևյալ հղմամբ, իսկ վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար ՝ հետևյալ հղմամբ:

Ընդունող համալսարանի կողմից հաստատում ստանալու համար կապ հաստատել համապատասխան ոլորտի համակարգողի հետ հետևյալ հղմամբ: Կարևոր է նշել, որ վերբեռնելիս պահանջված PDF փաստաթղթերը պարտադիր պետք է ներառեն դիմորդի անուն ազգանունը։ Այս պահանջը չկատարելու դեպքում դիմումը հայտը չի ընդունվի։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ: «Դիմում հայտի ներկայացման ուղեցույցին» ծանոթացեք այստեղ:  Մինհոյի համալսարանի վերաբերյալ տեղեկություններ կարող եք փնտրել հետևյալ հղմամբ, իսկ Միջազգաին կրեդիտային շարժունություն ծրագրի վերաբերյալ՝ հետևյալ հղմամբ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հունվարի 31-ն է։

Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում։ ՀԱԱՀ-ն պատասխանատու է փաստաթղթերի վավերացման և գնահատման համար։ Ծրագիրը հոգում է ապահովագրության և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը՝ 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև 1120 եվրո՝ կեցության ծախսերի համար: Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Календарь

Июнь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6