ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.


Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական 
համաժողով

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի բացման օրը ելույթներ ունեցան ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը և ուրիշներ: Բոլոր ելույթ ունեցողներն էլ, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդգծեցին այն հսկայածավալ աշխատանքի մասին, որ տարվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կողմից միջազգային հանրության դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղելու կապակցությամբ:

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ազգի բռնաբարված արժեքների նկատմամբ: Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումը բերել ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ճշմարիտ և ազնիվ պայքարին»,-իր ելույթում նշեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Լիագումար 2-րդ նիստում զեկուցումներով հանդես եկան ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և միաժամանակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցները հանդիպումներ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եռաբլուր, որից հետո Կ. Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մասնակցեցին ՀՀ Նախագահի՝ Անկախության օրվան նվիրված ընդունելությանը: ՀՀ Նախագահը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես ընդգծեց. «2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը, փաստելու է մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման մեր հետևողականությանը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության համար»:

 

Календарь

Октябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2