ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Մագիստրատուրայի բաժինը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային ծրագրերի և արտասահմանյան առաջատար բուհերի հետ: Միջազգային TEMPUS ծրագրի շրջանակներում ձևավորվել են «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական ծրագրով համապատասխան մասնագիտություններին հարակից մասնագիտացումներ` Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա, Բնապահպանական կենսատեխնոլոգիա, Սննդի կենսատեխնոլոգիա, Առողջապահական կենսատեխնոլոգիա, որոնց ուսումնական պլանները կազմվել են ըստ կրեդիտային համակարգի պահանջների` Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Անգլիայի, Վրաստանի, Հայաստանի առաջատար բուհերի հետ համագործակցության արդյունքում: Այս ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ում բացվել է «Կիրառական կենսաբանության» լաբորատորիան, որը հագեցած է ժամանակակից գրեթե բոլոր սարքավորումներով` սննդամթերքի անվտանգության ԳՄՕ/ԿՄՕ հետազոտությունների իրականացման համար:

2001 թվականից գործում է ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալասարանի միջև միջազգային պայմանագրի շրջանակներում «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական միազգային հայալեզու ծրագիրը, իսկ 2011թ-ից` նաև գերմանալեզու ծրագիրը:
2010 թվականից ՀԱԱՀ մագիստրատուրայում գործում է Ագրոբիզնեսի դեպարտամենտի «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտությամբ անգլերեն լեզվով միջազգային մագիստրոսական ուսուցում, որտեղ ուսումնառությունը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի և Տեխասի A&M համալսարանների կողմից հաստատված ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով, որոնք կազմված են ըստ միջազգային չափանիշների կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխան: Վերը նշված միջազգային համագործակցության շրջանակներում ՀԱԱՀ բազմաթիվ մագիստրանտներ կարճաժամկետ և երկարաժամկետ ուսումնառությունն են իրականացնում Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի գորընկեր բուհերում, ինչպես նաև իրականացնում են պրակտիկաներ արտասահմանյան երկրների ֆերմերային տնտեսություններում և կազմակերպություններում:
Մագիստրատուրայի բաժնի նախաձեռնությամբ ՀԱԱՀ ԼՂՀ-ի մասնաճյուղի հետ իրականացվում է մի շարք մասնագիտական առարկաների հեռահար ուսուցում:
1999-2015 թթ. ընթացքում ՀԱԱՀ-ի մագիստրատուրան ավարտել են շուրջ 1974 մագիստրանտ, որոնցից 1570-ը ստացել են գերազանցության դիպլոմ: Շրջանավարտներից լավագույնները դասախոսական աշխատանքի են անցել ՀԱԱՀ-ի մասնագիտական ամբիոններում, շատերը հաջողությամբ աշխատում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տարբեր կազմակերպություններում, բանկային համակարգում, սննդի վերամշակման ձեռնարկություններում, երկրի կառավարման համակարգի տարբեր օղակներում: Ավելի քան 300 շրջանավարտներ ուսումը շարունակում են ասպիրանտուրայում` ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ` արտերկրում:

 

Календарь

Октябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2