ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

«The Wall Street Journal». Հայոց ցեղասպանությունը` Առաջին աշխարհամարտին հաջորդած 100 իրադարձությունների շարքում

Հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականը, անդրադառնալով մարդկությանը թողած Առաջին համաշխարհային պատերազմի ժառանգությանը, առանձնացրել է ընդհանուր առմամբ 100 երևույթ և իրադարձություն, որոնք մինչ այսօր ազդում են մարդկության առօրյայի վրա:
Պարբերականի դիտարկմամբ` Առաջին համաշխարհային պատերազմի թողած ժառանգության 100 երևույթներից մեկն էլ մարդկության դեմ իրագործված հանցագործություններն են, որոնց շարքում էլ պարբերականն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը:
«Մարդկության դեմ իրագործված հանցագործություններ» եզրույթն այսօր ծանոթ է գրեթե բոլորին: Բայց այն առաջին անգամ մեկ այլ պետության նկատմամբ կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց մեկ միլիոնից ավել հայերի: 1915 թվականին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` բացահայտ մեղադրելով Թուրքիային հայ ժողովրդի դեմ իրագործած հանցագործության համար: Պարբերականի դիտարկմամբ` այդ ժամանակից ի վեր սույն եզրույթի կիրառումը լայն տարածում է ստացել: Բազմաթիվ միջազգային կառույցներ և պետություններ գործածում են այն` բնորոշելու որևէ ժողովրդի դեմ իրականցվող կազմակերպված հանցագործությունները, ինչպես այսօր ՄԱԿ-ն է բնութագրում է Սիրիայում տեղի ունեցող իրադաձությունները կամ բազում ավտորիտար ռեժիմների կողմից սեփական ժողովրդի դեմ գործադրվող հալածանքները:
Պարբերականը նշում է, որ այս հիմքով ի հայտ են գալիս «մեկուսացված պետություններ, որոնք դուրս են մնում միջազգային քաղաքատնտեսական կարգից»` միաժամանակ շեշտելով, որ «այսքանով հանդերձ Թուրքիան այսօր էլ հրաժարվում է հայության բնաջնջումը որպես Ցեղասպանություն կամ մարդկության դեմ իրագործված հանցանք ընդունել»:
Ավելացնենք, որ պարբերականի կողմից ներկայացված 100 ուշագրավ իրադարձությունների շարքում տեղ են գտել նաև բոլշևիզմի և կոմիունիզմի վերելքը, Ավստրո-հունգարական կայսրության փլուզումը, Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, Եվրոպական միության կազմավորումը, Մերձավորարևելյան հակամարտությունները, Իռալանդիայի անկախությունը, քիմիական զենքը, տպագրական բառերի գաղտնազերծումը, արյան փոխպատվաստումը, հեռահաղորդակցությունը, Աշխարհիկ Թուրքիան և այլն:

 

Календарь

Июль 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3