ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար:

Վերոնշյալ համալսարանում ուսումը 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ մեկ մագիստրոս և մեկ ասպիրանտ։ Ուսանողներին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար: Մրցույթին կարող են մասնակցել, ագրոնոմիական, օրգանական գյուղատնտեսության ոլորտների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող ուսանողները (բացառությամբ ավարտական կուրսի): Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• անձնագրի պատճեն
• ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
• ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր
• մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• ինքնակենսագրություն (CV` Europass ձևաչափով, անգլերենով)
• անգլերենի իմացությունը հաստատող վկայական (B2 մակարդակ) կամ տեղեկանք դասավանդող դասախոսի կողմից անգլերեն լեզվի տիրապետման վերաբերյալ (անգլերենով)
• ուսումնառության մասին պայմանագիր (Learning agreement, նախնական տարբերակ) կամ ղեկավարի կողմից վավերացված աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար:
• առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):
Վերոնշյալ փաստաթղթերի ձևանմուշները կարելի է ներբեռնել այստեղից:  
Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք այստեղ , իսկ առարկայական ցանկին ծանոթանալու համար՝ հետևյալ հղումներով.

http://short.boku.ac.at/int-in-boku-howtolookforcourses-en.html

https://online.boku.ac.at/BOKUonline/webnav.ini

Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը անհրաժեշտ է հանձնել ՀԱԱՀ-ի Միջազգային կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript : Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, ապա ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների նախնական ընտրություն: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակիրների վերջնական ընտրություն: Ավստրիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան և դիմեն Մոսկվայում գտնվող Ավստրիայի Հանրապետության դեսպանություն:
Մանրամասն տեղեկատվության համար դիմել Միջազգային կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

Календарь

Октябрь 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2