ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

 Թուրք լինելն ամոթ է 

 

Ստորև ներկայացնում ենք թուրք գրող Սերքան Էնգինի «թուրք» հոդվածը` որոշակի կրճատումներով: «Իմ մայրը թրքուհի է: Սակայն ես ինձ հորս նախնիների նման լազ եմ համարում, քանի որ ամաչում եմ մորական կողմի նախնիներիցս: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք Ցեղասպանություն են իրականացրել: 1 500 000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից:

Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հայ հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել կենդանի երեխաներին, թալանել հայերի ունեցվածքը: Օսմանյան կայսրությունում հայերի հետ միասին հազարավոր ասորիներ էլ են սպանվել: Հայերի հանդեպ սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել: Որպես թուրք ազգի զավակ` ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը և ամաչում իմ մոր նախնիների փոխարեն: Սա ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդերի պատմության ամոթալի էջն է: Մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ: Ցավոք, սա միակ Ցեղասպանությունը չէ, որին մասնակցել է Թուրքիան: Մուստաֆա Քեմալի հրամանով, որը հետագայում դարձավ Թուրքիայի նոր հանրապետության հիմնադիրը, 1919թ.-ին Անատոլիայում 353 000 պոնտոսցի հույներ են դաժանաբար սպանվել:
Սակայն սրանք իմ նախնիների գործած բոլոր հանցագործությունները չեն: Իրենց պատմության սկզբում թուրքերը գլխացավանք էին բոլոր հարևանների համար: Գրեթե 2 հազարամյակ թուրքերն ապրել են` հարևան տարածքները գրավելով, մարդկանց սպանելով, խլելով նրանց հողերն ու ունեցվածքը, բռնաբարելով նրանց կանանց ու երեխաներին ստրուկների վերածելով: Սիրելի ընկերներ, այս խոսքերիս համար ինձ կարող են ձերբակալել ու բանտ նստեցնել, կամ գնդակահարել հենց փողոցում: Բայց խիղճս ստիպում է ճշմարտությունն ասել ամբողջ աշխարհին: Եվ ես այս մասին կխոսեմ մինչև վերջին շունչս», – եզրափակում է իր հոդվածը թուրք գրողը:

 

Календарь

Июль 2019
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3