hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Գիտական գործունեություն, հրապարակումներ, կադրերի պատրաստում

Դեռ ուսանողական տարիներից ագրոբիզնեսի տնտեսագիտության հանդեպ ունեցած հատուկ հետաքրքրությունը մեծապես որոշարկեց Վարդան Ուռուտյանի գիտական գործունեության հետագա ընթացքը: Շուրջ 4 տասնյակ գիտական ուսումնասիրություններում, որոնցից 23-ը ներկայացվել են տարբեր երկրներում անցկացված միջազգային գիտաժողովներում, նա վեր է հանում Հայաստանի գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտի հրատապ հիմնախնդիրներ և առաջարկում արդիական մոտեցումների ու միջազգային գործելակերպերի վրա հիմնված գործնական լուծումներ:

Իրականացրել է հետազոտական բազմաթիվ նախագծեր և ոլորտային ուսումնասիրություններ, որոնք հանգեցրել են երկարաժամկետ, հարակայուն արդյունքների. մասնավորապես, դրանց հիման վրա արվել են ներդրումներ, իրականացվել հաջողված ծրագրեր, կատարվել օրենսդրական փոփոխություններ: Իրականացված ուսումնասիրությունների ու նախագծերի թեմաներն ընդգրկում են գյուղատնտեսական կրթության բարեփոխումներից մինչև կոոպերատիվների մասին օրենսդրության ստեղծումը, գինու արդյունաբերության իրավիճակային գնահատումից մինչև գյուղատնտեսական կոնկրետ մթերքների արժեշղթայի վերլուծություն, գյուղարտադրության ոլորտի տարբեր շահակիցների ֆինանսական գրագիտությունից մինչև օրգանական գյուղատնտեսության ոլորտի կարողականության զարգացում, ջերմատնային մշակաբույսերի արտադրությունից և կառավարումից մինչև գյուղացիական տնտեսության վարման տնտեսական արդյունավետության գնահատման համապիտանի մոդելների ստեղծումը:

Պարոն Ուռուտյանի գործընկերային կապերը Եվրոպայի, Ամերիկայի և բազմաթիվ այլ տարածաշրջանների առաջատար համալսարանների ու գիտական հաստատությունների հետ, ըստ էության, ապահովել են Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի (Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի) տեղը միջազգային կրթագիտական տարածքում:

Վարդան Ուռուտյանի գիտական հոդվածների ցանկըpdf1

 

Հանդիպում ՄԱԿ-ի և ՍԱՏՄ-ի նախաձեռնությամբ

Փորձուսուցման հնարավորություն տնտեսագիտական ուղղվածությամբ ուսանողների համար Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսագիտական համալսարանում

Փորձուսուցման հնարավորություն տնտեսագիտական ուղղվածությամբ ուսանողների համար Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսագիտական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+ ՀԳ1» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի մրցույթ Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսագիտական համալսարանում (Լեհաստան) 3 ամսով (2020 թ. փետրվարից մինչև հունիս) փորձուսուցում անցնելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած և Ագրոբիզնեսի դեպարտամենտի ուսանողներն ու մագիստրանտները:
Դիմելու համար անհրաժեշտ է

...

Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում Ձեռնարկությունների ինկուբատորի տնօրենն է

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10