hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հրատարակչական-խմբագրական բաժին

Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ`
Ցողիկ Վլադիմիրի Պողոսյան

1979թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գիտա-հետազոտական սեկտորին հատկացվեց խմբագրի հաստիք, ով պետք է վերահսկեր գիտական աշխատությունների ժողովածուների և ուսումնամեթոդական գրականության հրատարակման որակը: Հաշվի առնելով խմբագրվող աշխատանքների ծավալը` 1983թ. որոշում ընդունվեց ՀԳԻ-ում ստեղծել հրատարակչական-խմբագրական խումբ: Չորս տարի անց` 1987թ., հիմնադրվեց հրատարակչական-խմբագրական բաժինը:

Երկու բուհերի միավորումից հետո անհամեմատ մեծացավ հրատարակվող նյութերի ծավալը և հարկ եղավ ընդլայնել բաժինը: Ներկայումս տարեկան տպա-գրության են հանձնվում ուսում-նական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, աշխատանքային տետրեր, սեմինար պարապմունք-ների պլաններ և այլ բնույթի ուսումնամեթոդական գրա-կանություն: 2003թ. սկսեց լույս տեսնել «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական ամսագիրը (2012թ. սեպտեմբերից` «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր»): Կարճ ժամանակում ամսագիրը ձեռք բերեց միջազգային ճանաչում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և այլ երկրների գիտնականների հետ համագործակցելու արդյունքում ամսագրում հրապարակվում են ագրարային գիտության տարբեր ոլորտներին վերաբերող հարյուրավոր հոդվածներ:

Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչն է Ց.Վ.Պողոսյանը, աշխատակիցներն են Մ.Ժ.Ղազարյանը, Ս.Ռ.Պետրոսյանը, Ք.Գ.Աթոյանը, Մ.Ա.Սարգսյանը, Զ.Ս.Հայրունին, Ա.Մ.Խալաթյանը, Ա.Ա.Հովակիմյանը, Գ.Դ.Դավթյանը, Գ.Բ.Հովհաննիսյանը, Ա.Մ.Բաղդասարյանը, Հ.Հ.Ամիրջանյանը:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 110 սենյակ,
IV հարկ, 421, 423ա սենյակներ
Հեռ. +374(12) 56-07-12, 58-79-82, ներքին՝ 3-98, 2-42
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10