hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՈՒսանողական խորհրդի պատմությունը

Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների ուսանողական խորհուրդները հիմնադրվել են 1993 թ., իսկ 1994 թ. երկու բուհերի միավորման արդյունքում ձևավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
ԽՍՀՄ-ում երիտասարդության հետ տարվող բոլոր աշխատանքներն իրականացնում էր կոմերիտմիությունը: Բուհերի կոմերիտական կազմակերպություններն ուսումնական հաստատության կարևոր օղակներից էին: ՀԼԿԵՄ-ն իրավաբանորեն վերակազմավորվեց Հայաստանի երիտասարդական միության, սակայն լիովին չկարողացավ փոխարինել կոմերիտմիությանը:
ՈՒսանողական կազմակերպությունները երկու բուհերում առանց կարգավիճակի գործեցին մինչև 1993 թ.: 1993 թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, իսկ 1994 թ. նաև գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Մ. Է. Բադալյանը: Հետագա տարիներին ուսանողական խորհրդի աշխատանքները համակարգել են Ա. Ավագյանը (1997-1998), Գ. Աֆյանը (1998-2000), Ա. Նորավյանը (2000-2003), Ռ. Մակարյանը (2003-2011), 2011թ.-ից ուսանողական խորհուրդը ղեկավարում է Հ. Ղևոնդյանը:

ՀԱԱՀ-ի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի և Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ է:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...

Մշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետությունում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10