hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կրթաթոշակների արխիվացված նյութեր

FAST կրթաթոշակային ծրագրի` 2018-2019թթ. ուսումնական տարվա համար նախատեսված հայտադիմումներն արդեն բաց են

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը հիմնվել է 2017թ. հոկտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ազգությամբ հայ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ուսանողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ իրականացնել բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:

Ավելին...

Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2018-2019թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2018 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16, 7,5 կամ 77 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից , և 2018 մարտի 15-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ): Պարզաբանումների համար կարող եք գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին կամ զանգել 011 53 14 85:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2017-2018 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Ով կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝
ա) ընդունվել են

  • ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, դեղագիտության և քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն/միայն սերվիս բաժինը/ և ժուռնալիստիկայի ֆակուլտետները,
  • ՀՊՏՀ- Ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները,
  • ՀԱՊՀ- Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները, 
  • ՀԱԱՀ- Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:


«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2017թ. հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն, հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:


Ընտրություն
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

«Մաթևոսյան կրթավճար» ծրագիր

Մագիստրոսական կրթաթոշակներ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

Kirkland-ի դրամաշնորհային ծրագիր 2013/2014

Դիմումների վերջնաժամկետը 2013-ի մարտի 1-ն է:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք հետևյալ ինտերնետային կայքը`  http://www.armacad.info/archives/15513

Erasmus Mundus մագիստրոսական ծրագիր “Սննդի արտադրության նորարարության և Արտադրանքի դիզայն”-ի բնագավառում:

Դիմումների վերջնաժամկետը 2012-ի հունվարի 15-ն է:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք հետևյալ ինտերնետային կայքը` http://www.fipdes.eu/spip.php?article3

Բիզնեսի և ֆինանսների Լոնդոնյան դպրոց

Բիզնեսի և ֆինանսների Լոնդոնյան դպրոցը համարվում է ամենահայտնի բիզնես դպրոցներից մեկը, որը առաջարկում է ուսուցում /վճարովի և դրամաշնորհային հիմունքներով/:

Կարելի է ընտրություն կատարել հետևյալ կրթական ծրագրերի շարքից.

  • Մագիստր բիզնեսի կառավարման ոլորտում /MBA/ և Ադմինիստրատիվ MBA
  • Մագիստր միջազգային բիզնեսի բնագավառում
  • Մագիստր ֆինանսական գծով
  • Մագիստր մարկետինգի գծով
  • Մագիստր միջազգային բիզնեսի օրենքի բնագավառում
  • Բակալավրիատական ծրագրեր (BA и LLB)
  • Կարճաժամկետ բիզնես կուրսեր

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք LSBF-ի Հայաստանյան ներկայացուցչություն` Լիանա Աչիկյանին
Հեռ.          +374010 500016
Էլ.փոստ   Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Կայքեր   www.masterplus.amwww.LSBF.org.uk

ԱԳՐԻՄՈՒՆԴՈՒՍ
Ագրիմունդուս ծրագիրը գյուղատնտեսության զարգացման և բնական ռեսուրսների կառավարման բնագավառներում հայտարարում է մագիստրոսական կրթաթոշակային ծրագրեր 2012-2014 թթ. համար:
Մագիստրոսական ծրագրերի դիմելու վերջնաժամկետը  2012 թվականի փետրվարի 3-ն է:

Մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ կայքերը.  http://www.agrismundus.eu/   և http://www.agrismundus.eu/admin/files/applic_prep_form_2012_final.pdf

“Gates Cambridge” կրթաթոշակներ միջազգային ուսանողների համար` 2012-2013թթ. (առաջարկում է Քեմբրիջի համալսարանը, Անգլիա):
Վերջնաժամկետ`դեկտեմբերի 2, 2011թ.

http://www.gatesscholar.org/media/poster.asp and http://www.gatesscholar.org/apply/

Նորվեգիայում բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորելու կրթաթոշակներ

Բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության Նորվեգական կենտրոնը հայտարարում է կառավարության կողմից շնորհվող կրթաթոշակների մասին` զարգացող երկրների, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել նորվեգական բուհերում:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ ինտերնետային կայքը`

http://www.rsci.ru/grants/grant_news/267/230526.php

Դիմումները ընդունվում են մինչև 2011-ի դեկտեմբերի 1-ը:

Կրթաթոշակ` Տնտեսագիտության թեկնածու / Ֆինանսներ / Բիզնեսի կառավարում եւ Մենեջմենթ/ Միջազգային իրավունք
Բոկկոնիի համալսարան, Միլան, Իտալիա

Դիմելու վերջնաժամկետ. 15 փետրվարի 2012թ.   http://armscoop.com/?p=6100

Yggdrasil կրթաթոշակներ 2012թ. համար (գիտական այցելություններ դեպի Նորվեգիա)

Yggdrasil կրթաթոշակ՝ նախատեսված ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար` Նորվեգիայում հետազոտական ծրագրերին մասնակցելու նապատակով: Նորվեգիայում կացության ժամկետը 3-12 ամիս է:

Կրթաթոշակը նախատեսված չէ կրթության ավարտման կամ կրթական աստիճան ստանալու համար: Ծրագրին չեն կարող մասնակցել այն հետազոտողները, ովքեր գիտական աստիճան (PhD) են ստացել մինչև 2006թ.-ի օգոստոսի 1-ը, Նորվեգիայի ոչ քաղաքացի այն անձինք, ովքեր ապրում են Նորվեգիայում 2010թ.-ի հուլիսի 31-ից կամ ավելի վաղ և Նորվեգիայի քաղաքացիները: Դիմումները ընդունվում են մինչև 2012թ.-ի փետրվարի 15-ը: Ծրագրի սկիզբը 2012թ.-ի օգոստոսի 1-ն է:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ ինտերնետային կայքը`   http://www.rsci.ru/grants/grant_news/297/230950.php:

"ԼՈՒՅՍ" հիմնադրամ

"Լույս" հիմնադրամի առաքելությունն է ստեղծել ու համախմբել առաջադեմ եւ ստեղծագործ մտածելակերպ ունեցող ուսանողների սերունդ` բազմապատկելով աշխարհի լավագույն համալսարաններ հաճախող հայ ուսանողների թիվը, այդ ուսանողներին տրամադրելով նյութական, մենթոդական և այլ աջակցություն:

Միջազգային կրթաթոշակներ և ֆինանսական աջակցությունների դրույթներ

Կրթաթոշակներ, ֆինանսական աջակցություններ քոլեջներում և համալսարաններում սովորելու համար

East Chance

Կրթաթոշակներ, համալսարաններ, ուսանողական կազմակերպություններ, համաժողովներ, աշխատանք

Scholarships-Links

Դոկտորական, թեկնածուական, մագիստրական, բակալավրական դրամաշնորհներ

Nuffic - Միջազգային համագործակցության Նիդերլանդական կազմակերպություն բարձրագույն կրթության ոլորտում

Nuffic-ի կարգախոսը աշխարհում գիտելիքի միավորումն է: Միավորել գիտելիքը նշանակում է միավորել մարդկանց:

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10