hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթների արխիվացված նյութեր

03.03.2017թ.

Տեղեկատվություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացրած ուղիղ գնման վերաբերյալ տեղեկատվություն:

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Համաշխարհային Բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծում և ամրապնդում: բաղադրիչի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է մրցույթ` Համալսարանի որակի ապահովման քաղաքականության և ռազմավարության Համալսարանի որակի ապահովման քաղաքականության /ռազմավարության, Համալսարանի որակի ապահովման համակարգի ուղեցույցի «Quality Guide» և տեղեկագրքի «Quality Handbook» տպագրական աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության: Կազմակերպությունը պահանջվող փաստաթղթերի փաթեթը կարող է ստանալ ՀԱԱՀ գլխավոր մասնաշենք, 319 սենյակ: Հայտերն ընդունվում են 25.05.2013թ. մինչև 21.06.2013 թ.:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀԱԱՀ գլխավոր մասնաշենք, 319 սենյակ, ծրագրի պատասխանատու Ս. Դավեյանին կամ զանգահարել (010)52 24 32:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցել «Ուսանողական միջազգային բաց Ինտերնետ-օլիմպիադաներ» միջազգային ինովացիոն նախագծին, որը ուսանողներին լայն հնարավորություն է տալիս բացահայտել իրենց ստեղծագործական և ինտելեկտուալ ունակությունները:

Ուսանողական միջազգային բաց Ինտերնետ-օլիմպիադաները՝  բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարձր որակի մատուցման լավագույն միջոցների բացահայտման արդյունավետ եղանակ է:
Ուսանողական միջազգային բաց Ինտերնետ-օլիմպիադաներ անցկացվում են 2008 թվականից, 4 տարիների ընթացքում նախագծին մասնակցել են մոտ 75 հազար ուսանող 19 պետությունների 540 բուհերից:
2012-2013 ուսումնական տարում ուսանողական միջազգային բաց Ինտերնետ-օլիմպիադաներ կանցկացվեն 1-3 կուրսերի ուսանողների համար 10 առարկաների գծով. մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, տնտեսագիտություն, էկոլոգիա, տեսական մեխանիկա, նյութերի դիմադրություն, ռուսաց լեզու:

Նաև նախատեսվում է անցկացնել միջառարկայական բնույթի օլիմպիադաներ 2-4 կուրսերի համար:
Աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն:

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԱՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏ
ԽՈՐՀՐԴԱՏՈւԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Համաշխարհային Բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրա հետագա բարելավման» դրամաշնորհային ծրագրի բաղադրիչի շրջանակներում հայտարարում է խորհրդատվական աշխատանքներ իրականացնողների անհատ խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթ:
Խորհրդատվական աշխատանքներ իրականացնող անհատը պետք է կարողանա իրականացնել`

  • Ուսումնական ծրագրերի մշակաման մեթոդական, դասընթացի և ուսումնական մոդուլի պատրաստման և իրականացման մեթոդական ուղեցույցի, ուսումնական ծրագրերի արտոնման, փորձաքննության և հաստատման կանոնակարգի, ուսումնական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և ուսումնական ծրագրերի պարբերական վերանայման ընթացակարգերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն,
  • Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության ժամանակ բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ խորհրդատվություն,
  •  Ինքնավերլուծության արդյունքների հիման վրա ՀԱԱՀ որակի քաղաքականության վերանայման թեմայով աշխատաժողովի նյութերի մշակման և վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն,
  • Համալսարանի որակի ապահովման տվյալների բազայի մշակման և վերլուծության վերաբերյալ խորհրդատվություն,
  • Հետադարձ կապի մեխանիզմների մշակման և վերլուծության աշխատաժողովի կազմակերպման և անցկացման խորհրդատվություն,
  • Ուսուցման տեխնիկական միջոցների կիրառման ծավալների ընդլայնման և նոր մեթոդների ներդրման հնարավորությունների և նախադրյալների հետազոտման և բացահայտման աշխատաժողովի նյութերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն
  • Ինքնավերլուծության և ինքնագնահատման գործընթացների կազմակերպման և անցկացման լուսաբանման վերաբերյալ խորհրդատվություն:

Դիմելուկարգը

Խորհրդատվական աշխատանքներ մատուցելու համար անհատ խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան գործունեության իրականացման փորձի և ներուժի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:
Անհատ խորհրդատուն պահանջվող փաստաթղթերի փաթեթը կարող է ներկայացնել ՀԱԱՀ գլխավոր մասնաշենք, 319 սենյակ: Հայտերն ընդունվում են 31.01.2013թ.   մինչև 14.02.2013թ.:
Խորհրդատվական ծառայություններ իրականացնող անհատ խորհրդատուի վերջնական ընտրությունը կիրականացվի անհատ խորհրդատուների կրթության ոլորտում մասնագիտական փորձի և որակավորումների հիման վրա՝ ըստ Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգի:
Առավել մանրամասն  տեղեկատվություն  ստանալու համար դիմել  Ծրագրի  պատասխանատու Ս. Դավեյանին կամ զանգահարել (010)52 24 32:

ՀՀ  ԿԳ  նախարարությունը եվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը
հայտարարում են բաց մրցույթ
“Հայաստանի ազգային ագրարային համալսարան” հիմնադրամի
ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

            Համաձայն “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և “Հայաստանի ազգային ագրարային համալսարան” հիմնադրամի կանոնադրության 38 և 39-րդ կետերի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (այսուհետև ՀԱԱՀ) ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով:

            Մրցույթն անց է կացվում ՀԱԱՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության մասին ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2013թ. հունվարի 22-ին հաստատված կանոնակարգին համապատասխան (թեկնածուները կանոնակարգին կարող են ծանոթանաալ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարությունում):

ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում:

ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) Դիմում` ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով (ինքնաառաջադրման դեպքում), իսկ ՀԱԱՀ ֆակուլտետների գիտխորհուրդների կամ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` առաջադրման մասին որոշումը և առաջադրվող թեկնածուի գրավոր համաձայնությունը,

բ) Երկու լուսանկար 3×4 սմ չափսի,

գ) քաղվածք աշխատանքյաին գրքույկից (կամ աշխատանքային գրքույկի պատճեն),

դ) ինքնակենսգրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթղթերիր պատճենները,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը,

թ) բնութագիր` վերջին աշխատավայրից, եթե այն գործում է,

ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,

ժա) ՀԱԱՀ-ի զարգացման և բարեփոխումների ծրագիր-հայեցակարգ (փակ և կնքված ծրարով):

            Մրցույթին մասնակցող հավակնորդները վերը նշված փաստաթղթերի  փաթեթը (պատճենների բնօրինակներով, որոնք վերադարձվում են ստուգումից հետո) պետք է ներկայացնեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի քրտուղարություն (հասցե` ք.Երևան, Տերյան փ. 74, ՀԱԱՀ I-ին մասնաշենք, 3-րդ հարկ 324 սենյակ, հեռ. 52-07-41 և 52-84-90) առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև ս/թ փետրվարի 28-ը ներառյալ, ժամը 10-ից 14-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):

Մրցույթը տեղի կունենա 2013թ. մարտի 12-ին ժամը 1100-ին ՀԱԱՀ նիստերի փոքր դահլիճում (ք. Երևան, Տերյան փ. 74, 329 լսարան):

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդ:

«Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ

Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ:

Մրցույթ ունի աննախադեպ մրցանակ՝ հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականացվող միջազգային որևէ ծրագրի:

Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել էսսե (նվազագույն ծավալը՝ 500 բառ կամ 1.5 էջ) «Լեզուն հայրենիք է» թեմայով:
Մրցույթի պայմանները.

  • Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
  • Աշխատանքների ընդունումը՝ մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
  • Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:

Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.

  • մասնակցի անձնագրի պատճենը,
  • մասնակցի մեկ լուսանկար,
  • մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
  • ԲՈւՀ-ի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:

Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն՝ Տերյան փ. 42/1, հեռ.՝ 521222, 583335) կամ էլ.հասցեով՝ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

2011-ի հոկտեմբերի 19-ին Եվրոմիության FP7 “People” ծրագիրը 2012թ.-ի համար հայտարարում է մրցույթ` “Արդյունաբերության և գիտական ընկերությունների միջև համագործակցություն” (IAPP) (MARIE CURIE INDUSTRY-ACADEMIA PARTNERSHIPS AND PATHWAYS (IAPP) թեմայով:

Վերջնաժամկետը` 2012թ.-ի ապրիլի 19, Բրյուսելի ժամանակով ժամը 17.00:

Արփա կազմակերպությունը հայտարարում է նորարարության ամենամյա մրցույթ՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և ասպիրանտների համար: Ցանկացողները դիմումները պետք է ներկայացնեն մինչև 2012թ. փետրվարի 15-ը:

Մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը բեռնելու համար սեղմել այստեղ

Մրցույթի մանրամասներին տեղեկանալու համար այցելել հետևյալ կայքը www.arpainstitute.org

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10