ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Международная конференция

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
These articles are available only in armenian.

ՀԱԱՀ հիմնադրամի «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրեն՝
Ղազարյան Հունան Ղազարի


Գիտական կենտրոնը հիմնադրվել է 1958 թվականին, որպես Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ: Ինստիտուտի հիմնադիրը և առաջին տնօրենն է եղել` Հրանտ Պետրոսի Պետրոսյանը, որը ղեկավարել է ինստիտուտը մինչև 1988թ.: 1999թ. գիտահետազոտական ինստիտուտը վերակազմավորվել է և դարձել ՀՀ ԳՆ «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»: 2003թ-ին այն վերակազմավորվեց ՀՀ ԳՆ «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, իսկ 2012թ-ն ՀԱԱՀ-ի «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի: 

Գիտական կենտրոնում գործում են 4 բաժիններ` հողերի գենեզիսի և աշխարհագրության, ագրոքիմիայի, էրոզիայի և մելիորացիայի իրենց համապատասխան լաբորատորիաներով:
Գիտական կենտրոնում գործում է ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի միակ Հողային թանգարանը: Հողերի ծագման և աշխարհագրության բաժնի հիմնական ուղղություններն են` հանրապետության հողային ռեսուրսների ուսումնասիրումը, դրանց ծագումնաբանական առանձնահատկությունների բացահայտումը, աշխարհագրական տեղաբաշխման օրինաչափությունները, աղտոտումը, դասակարգումը, քարտեզագրումը հողերի ագրոարտադրական, գյուղատնտեսական շրջայնացումը ռեկուլտիվացիա և այլն: Բաժնի ստեղծման օրվանից ուսումնասիրվել է հանրապետության բոլոր տնտեսությունների հողային ծածկույթը 1:10000 մասշտաբի, իրենց համապատասխան հողային քարտեզներով, բացատրագրերով ու առաջարկություններով: Հետագայում խոշոր մասշտաբի դաշտային և լաբորատոր ուսումնասիրությունների հիման վրա բաժնի կողնից հրատարակվել են «ՀՍՍՀ-ի հողերը» կոլեկտիվ աշխատանքը, այնուհետև «Հայաստանի Հանրապետության հողային ատլասը», «Հայաստանի հողային ծածկույթի բնագյուղատնտեսական շրջայնացումը», «Հայաստանի Հանրապետության հողերի էկոլոգիական վիճակը, դրանց արդյունավետ օգտագործման և բարելավման խնդիրները» աշխատությունները: Կազմվել է Հայաստանի Հանրապետության հողերի քարտեզը 1:200000 և 1:100000 մասշտաբի, ինչպես նաև հողային ծածկույթի ագրոարտադրական խմբավորման քարտեզը:



 

Календарь

Октябрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3