hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղ

Garush_samvelyan

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

Գ. Սամվելյան

xaxox1

1927թ. ՀԽՍՀ Հողժողկոմատի համակարգում Երևանի Սարդարի այգու և նույն տնտեսության մեջ գտնվող Կարապետ Աֆրիկյանի տան և քարհանք խորշում կառուցված գինեգործարանի բազայի հիման վրա ստեղծվել է Այգեգործական կայան` 5 բաժիններով

  1. այգեգործական`
    ա/ խաղողի վազի մշակության,
    բ/ պտղաբուծական, 
  2. քիմիական`
    ա/ ընդհանուր,
    բ/ էնոքիմիական,
    գ/ տեխնոլոգիական,
    դ/ հողագիտական ենթաբաժիններով,
  3. էնտոմոլոգիական,
  4. մանրէաբանական,
  5. ֆիտոպաթոլոգիական:

1930թ. այդ կայանը վերակազմավորվել է 2 ինքնուրույն գիտահետազոտական` Խաղողագինեգործական և Պտղաբուծական կայանների: 1943թ. Խաղողագինեգործական կայանը հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում վերակազմա-վորվել է որպես Խաղողագործության և գինեգործության գիտահետա-զոտական ինստիտուտ, իսկ Պտղաբուծության կայանը` 1949թ. Պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ: 1956թ. վերոհիշյալ գիտահետազոտական ինստիտուտների միավորումով ստեղծվել է Գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության Հայկական գիտահետազոտական ինստիտուտը: 1997թ. գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվել է «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՓԲԸ-ի, իսկ 2004թ.` ՊՈԱԿ-ի: 2012թ-ից հանդիսանում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ գիտական կենտրոնը վերանվանվել է ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի:

Գիտական հաստատությունը սկզբնավորման օրվանից ձեռնամուխ է եղել հանրապետության խաղողի և պտղատու տեսակների գենոֆոնդի սորտերի ու ձևերի ուսումնասիրությանը, դրանց հավաքմանը, կոլեկցիոն այգիների հիմնմանը, սելեկցիայի նպատակով օգտագործմանը: Միաժամանակ հետազոտություններ էին կատարվում գինու, կոնյակի և պտուղների վերամշակման տեխնոլոգիաների, նոր արտադրատեսակներ ստեղծելու ուղղությամբ: Այդ ուսումնասիրությունների հիման վրա խաղողի գենոֆոնդի և ինստիտուտում ստեղծված սելեկցիոն նոր սորտերի նկարագրությունները, օգտագործման ուղղությունների արդյունքները հրատարակվել են խաղողի 3 Ամպելոգրաֆիաներում, իսկ պտղատու տեսակներինը`«Հայաստանի պտուղները» 5 հատորյակում: Ամպելոգրաֆիական հետազոտությունների զգալի մասը հրատարակվել է նաև ԽՍՀՄ Ամպելոգրաֆիայի բազմահատորյակում և այլ հրատարակություններում: 1930-ական թվականներից սկսած հանրապետությունում լայն աշխատանքներ են ծավալվել խաղողի և պտղատու նոր` մեքենահարմար մշակության այգիներ հիմնելու ուղղությամբ: Դրանք կատարվում էին ինստիտուտի կողմից տարվող հետազոտությունների հիման վրա, հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական գոտիական և սորտային առանձնահատկությունները:



 

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով

Միջազգային գիտաժողով ՀԱԱՀ-ում «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով 

«Հայ-նորվեգական համագործակցություն բույսերի մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» նախագծի շրջանակում սեպտեմբերի 25-ին եւ 26-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի կունենա «Բույսերի կենսատեխնոլոգիա՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» թեմայով միջազգային գիտաժողով։
Նախագծի ամփոփիչ հանդիպում-գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ
այստեղ։ Գիտաժողովի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

...

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ

AutoCAD ծրագրակազմի ուսուցման դասընթացներ 

ՀԱԱՀ-ի «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով:
Մասնակիցները կսովորեն՝
• Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
• Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
• Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
• Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 30-ը՝ շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ-ի 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, Արմինե Մարտիրոսյանին: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 17:00-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած ուսանողներին կտրվեն նաև վկայագրեր:

...

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կարճաժամկետ բիզնես դասընթացներ Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանում

Կալիֆոռնիայի Լա Վերնե համալսարանը (University of La Verne) առաջարկում է ամառային և ձմեռային կարճաժամկետ բիզնես դասընթացներ, որոնց մասնակցելու համար հնարավոր է դիմել կրթաթոշակի: Կրթաթոշակը կարող է ծածկել ծախսերի մինչև 70%-ը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 22-ն է: Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել
հետևյալ հղումով: Դիմումին կից ուսանողները պետք է ներկայացնեն նաև CV և տեղեկանք համալսարանից:
(Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10