hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի
ինքնավերլուծության ընթացքը

Պետական հավատարմագրման պարտադիր գործընթացի շրջանակներում Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից տրամադրված ինքնավերլուծության ձևաչափի չափանիշներին ու չափորոշիչներին համապատասխան` 2012 թ.-ի մարտի 5-ից սեպտեմբերի 28-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպվեց և իրականացվեց ենթակառուցվածքային ինքնավերլուծություն:

Այս գործընթացը հնարավորություն տվեց օբյեկտիվ և քննադատական վերլուծության ենթարկել համալսարանում պլանավորված և իրականացվող գործառույթները, գնահատել ընթացիկ վիճակն ու ստացված արդյունքները, հայտնաբերել առկա խնդիրները և նշել դրանց լուծման հնարավորություններն ու միջոցները:

Ինքնավերլուծությունն ուղղված է ուսանողների ուսումնառության պայմանների բարելավմանը, կրթական չափորոշիչների պահանջների և դրույթների իրականացմանն ու ապահովմանը:

Ինքնավերլուծությունը նպաստում է համալսարանում որակի կառավարման և ապահովման մշակույթի ձևավորմանը: Այն համալսարանի ողջ գործունեության շարունակական բարելավման և զարգացման հիմնական նախապայմանն է:

Ինքնավերլուծության գործընթացի նպատակներն են.

  • որակի բարելավումը,
  • բոլոր շահակիցների նկատմամբ պատասխանատվության և հաշվետվողականության ապահովումը,
  • բարձրագույն կրթության բարեփոխումների խթանումը,
  • համալսարանի գործունեության, ռազմավարական ու կրթական ծրագրերի և ծառայությունների իրականացման կազմակերպական ու ինտելեկտուալ միջավայրերի ձևավորումն ու բարելավումը:

Ինքնավերլուծության գործընթացն իրականացնելու համար համալսարանում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկվել են շուրջ 80 մարդ` պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմից, ուսանողներից, մագիստրանտներից և ասպիրանտներից: Ինքնավերլուծության ձևաչափի պահանջներին համապատասխան` տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից կատարվել է անհրաժեշտ փաստաթղթերի ու տվյալների հավաքագրում: Դրանց հիման վրա, համապատասխան գործիքների ու մեխանիզմների միջոցով, կատարվել է համալսարանի գործունեության բոլոր ոլորտների ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում:

Կրթական կարիքների բացահայտման և մատուցվող ծառայություններից բավարարվածության աստիճանի որոշման նպատակով շուրջ 1254 ուսանողի և 208 դասախոսի շրջանում կազմակերպվել և իրականացվել են հարցումներ:

Ինքնավերլուծության ձևաչափի բոլոր 10 չափանիշների վերաբերյալ SWOT (ՈՒԹՀՎ)-վերլուծության միջոցով բացահայտվել են համալսարանի գործունեության ուժեղ և թույլ կողմերը, արտաքին հնարավորություններն ու վտանգները:

 

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10