hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժին

Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի /ՍԱԿ/ բաժինը կազմավորվել է 2010 թ-ին: Բաժնի ստեղծման համար հիմք է հանդիսացել դեռևս 2000 թվականին կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Զ. Փեփոյանի կողմից հիմնադրած ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիան, որը ՀԱԱՀ էր տեղափոխվել 2008 թ.՝ որպես Մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա: Գիտությունների տարբեր՝ մոլեկուլային կենսաբանություն, կենսաքիմիա, բջջային կենսաբանություն, իմունոլոգիա, կենսատեխնոլոգիա, բույսերի ֆիզիոլոգիա, պարենամթերքի տեխնոլոգիա, կենսաանվտանգություն, կենսաէթիկա ոլորտներում մասնագիտացված գիտաշխատողների յուրօրինակ համագործակցությունը բաժնում լայն հնարավորություններ է ստեղծել սննդի անվտանգությանը և կենսատեխնոլոգիային վերաբերող խնդիրների բազմակողմանի վերլուծության ու լուծման ուղիների առաջադրման համար: Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են երեք` սննդամթերքի որակ և կենսաանվտանգություն, ախտորոշում և կենսատեխնոլոգիա ուղղություններով: Բաժնի գիտական գործունեության հիմնական ուղղությունը գենետիկական, մետաբոլիկ և թաղանթային մակարդակներով մարդու, կենդանական, բուսական և բակտերիալ բջիջների ակտիվությունների մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունն է, ինչպես նաև կենսատեխնոլոգիական նպատակներով դրանց օգտագործումը:


ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿ և ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ 

ՀՀիմնական գիտահետազոտական ուղղվածությունը սննդամթերքի որակին և անվտանգությանն ուղղված հետազոտություններն են: Խմբի աշխատակիցների կողմից ուսումնասիրվում և իրականացվում են հետևյալ ախտորոշումները.

- վիտամիններ և տոքսիններ,
- սննդամթերքում պաթոգենների որոշում (ձկնամթերք, հյութեր, մսամթերք), 
- հակաբիոտիկներ, հակաբիոտիկային մնացորդներ, 
- հակաօքսիդանտներ, 
- սպիտակուցներ, սպիտակուցային մնացորդներ, 
- սննդամթերքի ալերգեններ: 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Աշխատակիցների կողմից իրականացվում են մանրէաբանական, իմունաքիմիական, հեմատոլոգիական հետազոտություններ: Խմբի հիմնական ձեռքբերումը «Բիոթեսթ» ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել տնտեսապես ձեռնատու և որակյալ ախտորոշում:


ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գիտահետազոտական աշխատանքների հիմնական նպատակը մարդու և կենդանիների առողջական վիճակը բարելավելու գործընթացում պրոբիոտիկների դերի բացահայտումն է՝ հիմնվելով մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունոլոգիայի ժամանակակից նվաճումների վրա:


Մանկավարժական գործունեություն.

  • Դասախոսություններ՝ ընդհանուր կենսաբանության, մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի, իմունոլոգիայի ժամանակակից մեթոդներ,
  • Դիպլոմային, մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավարում,
  • ՈՒսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում, քննարկումներում, սեմինարներում,
  • ՀՀ ԳԱԱ և արտերկրյա գիտաշխատողների կողմից պարբերական մասնագիտական դասախոսությունների կազմակերպում,
  • Վերապատրաստման դասընթացներ,
  • Առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում մարդու ու կենդանիների աղիքային միկրոֆլորայի խախտումների կարգավորման միկրոկենսաբանական ուղիների մշակում:

ՍԱԿ բաժնի աշխատակիցներն ակտիվորեն համագործակցում են ինչպես Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի, այնպես էլ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Սլովակիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ: Լաբորատորիայի նվաճումներից է «Բիոթեստ» արդյունավետ ծրագիրը, որը նախատեսված է կլինիկաներում Enterobacteriaceae բակտերիաների տարբերակման համար և կարող է լայնորեն կիրառվել նաև սննդի ախտորոշման գործընթացներում: Լաբորատորիայի աշխատակիցների կողմից ստացվել և լիցենզավորվել է ԱՍԱՓ պրոբիոտիկը:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, հեռ. (091) 43 24 93
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար      

 

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասխոսությունը

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կետրոնի բակալավրիատի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքներ ունեցող ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10