hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ավտոմոբիլային փոխադրումների բաժին

Ավտոմոբիլային փոխադրումների բաժինը կազմակերպվել է 2010 թվականին: Անցած տարիներին կատարված հետազոտությունների արդյունքում մշակվել են Երևանի մթնոլորտային օդի էկոլոգիական բնութագրերի վերաբերյալ մի շարք նորմատիվ ցուցանիշներ: Բաժնի գիտահետազոտական աշխատանքներն այսօր ուղղված են կոմերցիոն ավտոմոբիլների վառելանյութի ծախսի որոշման և նորմավորման նոր հայեցակարգի մշակմանը՝ հիմնված ՀՀ լեռնային պայմաններում ավտոմոբիլների երթային ռեժիմների վրա: Գիտահետազոտական աշխատանքների փորձառական մասում օգտագործվում են ժամանակակից չափիչ ու գրանցող սարք-սարքավորումներ:

 

Կատարված հետազոտություններն ունեն գիտաարտադրական ուղղվածություն, որի նպատակն է ավտոտրանսպորտային փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին երաշխավորել և կողմնորոշել ինքնարժեքի ճիշտ հաշվարկման և սակագնի ձևավորման խնդիրները լուծելիս: Արտադրությունում ներդնելու նպատակով մշակվում են վառելանյութի տնտեսման տեխնիկական և կազմակերպչական համալիր միջոցառումներ:

Արդեն իսկ մշակվել են՝

  • Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ԳԱԶել ընտանիքի միկրոավտոբուսների գազամոտորային վառելանյութի ծախսի նորմերն ըստ երթուղիների բնութագրերի և շահագործման պայմանների,
  • կատարվել են մերձքաղաքային և միջքաղաքային երթուղիների ռեժիմոմետրական հետազոտություններ և դուրս են բերվել հիմնական ցուցանիշները հետագա մշակման նպատակով,
  • մշակվել են գազամոտորային վառելանյութի շահագործական ծախսի հաշվարկման անալիտիկ արտահայտություններ ըստ շահագործման պայմանների:

Բաժնի գիտահետազոտական աշխատանքները ղեկավարում է տեխ. գիտ. թեկն., դոցենտ Կ.Մոսիկյանը, աշխատանքներում ընդգրկված են՝ պրոֆ.Ն.Բազիկյանը, դոց.Վ.Հարությունյանը, դոց.Մ.Բարսեղյանը, ասիստենտ Մ.Պապինյանը:

Կատարված հետազոտությունների արդյունքում տպագրվել են 16 հոդված, ստացվել է գյուտի 1 արտոնագիր:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II մասնաշենք, 330 սենյակ
Հեռ. +374 (12) 56 79 79, ներքին 2-71

 

ՀԱԱՀ-ն կհյուրընկալի Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը

ՀԱԱՀ-ն կհյուրընկալի Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը

2019թ. հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը նպատակ է հետապնդում ապահովել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, գիտակրթական կառույցների և կառավարություններին հարթակ՝ տարածաշրջանի պարենային ապահովությանն առնչվող տարաբնույթ մտահոգություններին արձագանքելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ:

...

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին և 25-ին` ժամը 15:00-ին, ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը 1-ին մասնաշենքի մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի մրցում՝ համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Մրցման նպատակն է նպաստել աշխատակիցների առողջ ապրելակերպին, ինչպես նաև պատրաստվել առաջիկա միջբուհական դասախոսական ավանդական առաջնությանը:
Ցանկացողները կարող են դիմել Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

...

Ֆինասնական գրագիտության բաց դաս

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10