hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անասնապահության և կերարտադրության մեքենայացման բաժին


Անասնապահության և կերարտադրության մեքենայացման բաժինը զբաղվում է Հայաստանի Հանրապետության համար կերարտադրության և անասնապահության արտադրական գործընթացների տեխնոլոգիաների և մեքենաների ու սարքավորումների համակարգի մշակման ու ճշտման գիտահետազոտական և կոնստրուկտորանախագծային աշխա-տանքներով:




Copy_of_P6270338

  • Մշակվել են պարզ կառուցվածքով սիլոսամբարներ և ծղոտի քիմիական մշակման մեքենասրաքավորումներ: Արտադրության պայմաններում փորձարկվել և ճշտվել են պայմանները:
  • Մշակվել են երեք տարբեր արտադրողականությամբ ու 0.5-3 կՎտ հզորությամբ ուղղաձիգ հարթության մեջ գործող աշխատանքային օրգաններով հատիկաջարդիչ մեքենաներ (ներդրվում է արտադրությունում):
  • Մշակվել են չորս տարբեր արտադրողականությամբ ու 0.5-5.5 կՎտ հզորությամբ հորիզոնական հարթության մեջ գործող աշխատանքային օրգաններով հատիկաջարդիչ մեքենաներ (ներդրվում է արտադրությունում):
  • Մշակվել է կոպիտ կերերի փոքրաչափ մանրիչ մեքենա 2.2կՎտ հզորությամբ էլեկտարշարժիչով: Նմանատիպ մեքենաներ հաջողությամբ աշխատում են արտադրությունում:

Աշխատանքներ են տարվում լիառացիոն կերախառնուրդների փոքրաչափ արտադրա-մասերի նախագծման ուղղությամբ: Մշակվում են անասնաշենքից գոմաղբի հավաքման փոքր մետաղատարությամբ ու էներգատարությամբ ճոպանասկրեպերային տեղակայանքներ:

Կատարելագործվել է գոմաղբը (թռչնաղբը) աերոբ եղանակով արագ ֆերմենտացման (7-10 օր) և օրգանական կոմպոստների պատրաստման տեխնոլոգիան ու մեքենա-սարքավորումները, փորձարկվել է արտա-դրության պայմաններում և պատրաստ է ներդրման համար:
Նախագծվել,  պատրաստվել և արտադրության պայմաններում փորձարկվել են երկու տարբեր սկզբունքներով աշխատող կենսագազային տեղակայանքներ, որոնց փորձարկումների արդյունքների հիման վրա հանրապետության պայմաններին համապատասխան նախագծվել  են կատարելագործված կենսագազային տեղակայանքներ, միաժամանակ մեթանտենկի տաքացման համար օգտագործելով արևի ու աերոբ մշակման կենսաջերմային էներգիան:

Կատարելագործվել են կենսահումուսի ար-տադրության տեխնոլոգիան ու մեքենա-սարքավորումները և արտադրության պայմաններում փորձարկվել: Արդյունքների հիման վրա նախագծվել են կենսահումուսի համալիր մեքենայացված ու ավտոմատացված՝ բաց երկնքի տակ ու փակ շինություններում գործող արտադրամասեր:

Մշակվում է կենսագազային տեղակայնքի ու հիդրոպոնիկ ջերմատան համատեղ ավտոմատ գործող համակարգ: Որտեղ մեթանտեկից դուրս եկող կենսագազով պետք է տաքացնել ջերմատունը, իսկ հիդրոպոնիկ եղանակով բույսերին սնուցող քիմիական լուծույթը փոխարինվում է նույն մեթանտեկից դուրս եկող օրգանական պարարտանյութով: 

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II-րդ մասնաշենք, 338ա սենյակ
Հեռ. +374 (12) 52 55 41, ներքին՝ 2-67

 

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10