hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Դաշտավարության մեքենայացման բաժին

Բաժնի գիտանախագծային գործունեության հիմնական ուղղությունը լեռնային երկրագործության մեքենայացումն ու ավտոմատացումն է:
Բաժնի գործունեության բաղադրիչներն են.

  • Այգեգործության մեքենայացում: Թաղովի խաղողի այգիների մեքենայացում, այդ թվում տարբեր սխեմաներով տնկված այգիների միջշարքային մշակության, մեքենայական այգեբացի, միջվազային տարածության մշակության (այգեփոր), հարթ վար ճակատային գութանով խաղողի այգիների մշակության հետ կապված և առանձին այլ գործընթացների մեքենայացում՝ կոլեկտիվ կամ անհատական պատվերներով:
  • Կարտոֆիլի մշակության մեքենայացում, այդ թվում՝ կարտոֆիլի անկորուստ բերքահավաքի մեքենայացում.
  • Մոտոբլոկաքարշ սրսկիչ, կարտոֆիլատնկիչ, դժվարահունձ խոտերի խոտհնձիչ և այլ գործընթացներ կատարող մեքենաներ՝ պայմանագրային հիմունքներով:

Բաժինը համալրված է ագրարային ոլորտի մեքենաշինության բարձրակարգ նախագծող-աշխատակիցներով և պատրաստ է ընդունել գյուղատնտեսության մեքենայացման ոլորտի ցանկացած պատվեր:

Հետազոտություններն իրականացնում են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Պ.Թարվերդյանը, պրոֆեսորներ Դ.Պ.Պետրոսյանը, Շ.Մ.Գրիգորյանը և Ա.Մ.Եսոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ա.Վ.Ալթունյանը, Ա.Ս.Գրիգորյանը, Ս.Ռաֆայելյանը, Ս.Վ.Հովհաննիսյանը և գիտաշխատող՝ նախագծող Վ.Հ.Կարապետյանը, կրտսեր գիտաշխատողներ Ա.Մանուկյանը, Պ.Անտոնյանը Ա.Հարությունյանը:

Բաժինն ընդունում և իրականացնում է գյուղմեքենաշինության բնագավառի հաշվարկանախագծային աշխատանքների կատարման պատվերներ.

  •  CAD/CAM համակարգով նախագծման աշխատանքներ ինչպես ամբողջական մեքենաների, այնպես էլ առանձի
  •  Տենզոմետրական չափումներ այդ թվում. դեֆորմացիաների (ձգում, սեղմում, ոլորում, ճկում) չափում և գրանցում, թրթռման չափում և գրանցում, հեղուկների և գազերի ճնշման չափում և գրանցում:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II մասնաշենք, 108 սենյակ
Հեռ. +374 (12) 56 17 73, ներքին՝ 2-93

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10