hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին


1959թ. կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի աշխատա-կիցների և պրո‎ֆ. Զ.Խ. Դիլանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց կաթնա-մթերքի պրոբլեմային լաբորատորիա, որը կաթնամթերքի արտադրության առաջնա-կարգ գիտական կենտրոն էր ԽՍՀՄ-ում, այն ղեկավարել է պրո‎ֆ. Զ.Խ. Դիլանյանը մինչև 1987թ., իսկ 1987թ-ից առայսօր ղեկավարում է տեխն. գիտ. դոկտոր, պրո‎ֆ.‎‎‎‎‎‎‎ Ռ.Ա. Բեգլարյանը:
Լաբորատորիայում ուսումնասիրվել է առաջին անգամ ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգա-մորֆոլոգիական, գենետիկական (ժառանգական` ԴՆԹ, ՌՆԹ), կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, կառուցվածքա-մեխանիկական հատկությունների, երկրորդային հումքի (շիճուկ, յուղազուրկ կաթ), կաթնամթերքի որակի (սննդային, կենսաբանական, էներգետիկ արժեք) և անվտանգության ցուցանիշների վրա (պրո‎ֆ.Զ. Դիլանյան, Ռ. Բեգլարյան, Կ. Մակարյան, Ռ. Սարգսյան, Ա. Բեգլարյան):
Կենդանական ծագման մթերքի և կաթնաթթվային մանրէների գենո‎ֆ‎‎‎‎‎‎‎‎‎‎ոնդի բաժինը նեկայումս մշակում է կովի, այծի, ոչխարի կաթից, բուսական ծագման հումքից, դրանց խառնուրդներից մանկական դիետիկ, թթու կաթնամթերքի և պանրի պատրաստման անթափոն տեխնոլոգիաներ, սննդի նպատակներով երկրորդային հումքի (թան, շիճուկ, յուղազուրկ կաթ) օգտագործման եղանակներ: Օգտագործվում են տեղական բարձր էկոլոգիական պոտենցիալ ունեցող մանրէների մակարդներ և պատրաստուկներ:
Գիտակիրառական հետազոտությունները վերաբերում են բիֆ‎իդոբակտերիաների, բուսական ծագման միջավայրից էպի‎ֆիտ կաթնաթթվային մանրէների, նոր շտամ-ների ընտրությանը, նույնականացմանը, հավատարմագրմանը, գենոֆոնդի ընդ-լայնմանը, տարբեր գործոնների (ֆիզիկա-կան, քիմիական, կենսաբանական) ազդեցության մեխանիզմի ուսումնասիրությանը (բջջային մակարդակով), նոր ֆերմենտային պատրաստուկների, կենսաբանական ակտիվ նյութերի, կաթնամթերքի մերանների ստացմանը, դրանք անվտանգ, բարձրորակ նոր մթերքների արտադրությունում ներդնելուն:
Լաբորատորիան գիտական, ուսումնական բազա է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ‎ֆ‎ակուլտետների ուսանողության, մագիստրանտների, ասպիրանտների, լաբորատոր պարապմունքների և գիտական աշխատողների գիտահետազոտական աշխատանքների կատարման համար: Ամբիոնի և լաբորատորիայի բազայի վրա պատրաստվել և հրատարակվել են 5 ուսումնական ձեռնարկ, տասնյակ բրոշյուրներ, 8 դոկտորական և 120-ից ավելի թեկնածուական ատենախոսություններ, 1200-ից ավելի գիտական հոդվածներ, 9 տասնյակից ավելի հեղինակային վկայագրեր, գյուտի արտոնագրեր, պատենտներ, 50 տեխնիկական պայմաններ, հրահանգներ, 65 տեսակի կաթնամթերքների, մսամթերքների, ձկնամթերքների տեխնոլոգիաներ և ներդրվել են արտադրության մեջ (Գոռնի, Հայկական, Արցախ, Զովաշեն և այլ պանիրներ, Արաքս, Մասիս, Անարեքս և մսային և ձկնային հումքից և ենթամթերքներից պահածոների արտադրության եղանակով և այլն):
Լաբորատորիայի կողմից վերջին 2 տարիների ընթացքում առանձնացվել են 50-ից ավելի կաթնաթթվային բակտերիաների շտամներ, որոնք պահպանվում են լաբորատորիայում ավանդագրված մանրէների թանգարանային հավաքածուի կազմում: Լաբորատորիայում հետազոտական աշխատանքներ է կատարվում լակտոլոզի, գետնախնձորի, սոյայի կաթի, տարբեր տեսակի պրո և պրեբիոտիկների, կենսաբանական ակտիվ նյութերի օգտագործմամբ կաթնամթերքների արտադրության ոլորտում որպես ‎ֆունկցիոնալ հավելում կաթնաթթվային մանրէների աճի ու զարգացման և ‎ֆունկցիոնալ սննդամթերքների արտադրության համար:
Լաբորատորիայի աշխատակիցները մեծ ծավալի խորհրդատվական աշխատանքներ են կատարում, անց են կացնում սեմինարներ, ուսուցողական դասընթացներ գյուղացիական, ‎ֆ‎երմերային տնտեսությունների, կաթ, միս, ձուկ արտադրող և վերամշակող ձեռնարկությունների աշխատակիցների համար՝ նրանց տրամադրելով խորհրդատվական նյութեր ժամանակակից տեխնոլոգիայի և տեխնիկայի, սննդամթերքի անվտանգության, փորձաքննության, ստանդարտացման և սերտիֆիկացման վերաբերյալ:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II մասնաշենք, 209ա սենյակ
Հեռ. +374 (10) 52 95 21

 

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10