hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ու «ՀԱՍԿ» պաշտոնաթերթի խմբագրատուն

HASK2000 թ. նոյեմբերից վերաբացվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի պաշտոնաթերթը, որը նախկին երկու բուհերի «Գյուղատնտես» (Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ) և «Կադրերի համար» (Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ) պարբերականների լավագույն ավանդույթների կրողն է, Այդ թերթերը ստեղծվել էին գրեթե միաժամանակ` 1958 թ. մայիսին («Կադրերի համարի» առաջին թողարկումները եղել են 1932-ին, բայց շատ չանցած տպագրությունը դադարեցվել է):

Երկու թերթերն էլ խմբագրել են մարդիկ, ովքեր ուրույն, ակնառու տեղ ու դեր ունեն մեր երկրի ժուռնալիստական դպրոցի կայացման գործում: Այսպես, «Գյուղատնտես» թերթի խմբագիրներ են եղել պատմագիտության թեկնածու Ս. Սարգսյանը, Հ. Հայրապետյանը, Բ. Ծատուրյանը, բանասիրության դոկտոր Լ. Ալոյանը, Մ. Մարգարյանցը: «Կադրերի համար» պարբերականի խմբագիրներ են եղել Օ. Վարդանյանը, Բ. Սեյրանյանը, Հ. Ջանիկյանը, բանասիրության թեկնածու Վ. Մաղալյանը, Վ. Մկրտչյանը, Մ. Հակոբյանը, Գ. Քալաշյանը, Ա. Մարկոսյանը: Ավելի քան 20 տարի թերթի գրական աշխատող է եղել ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Մ. Ղռաթյանը:

Ցավոք, անցումային` 1990-ականների սկզբին, երկու թերթերի տպագրությունը դադարեցվեց…
 Ի սկզբանե, «Հասկ» պաշտոնաթերթի համար բնաբան և ուղենիշ են դարձել Մկրտիչ Խրիմյանի խոսքերը. «Բոլոր արվեստների մայրը երկրագործությունն է»: Համամարդկային, անանց արժեքներին հաղորդակից լինելուն են նպաստում մշտական`«Աստղաբույլ», «Մուսա լեռ», «Օղ` ականջներիս» խորագրերը: Միայն ուսանողերին «պատկանող տարածք» է «Փորձում ենք ՀԱՍԿանալ» էջը: ՀԱԱՀ-ի գիտխորհրդի, ռեկտորատի քննարկած կարևոր հարցերն ու որոշումները ևս արտացոլվում են մշտապես ու համակողմանի:
Սեպտեմբերին «Հասկը» ազդարարում է ուսանողների փոքրածավալ ստեղծագործության մրցույթ, որն ամփոփվում է ուսումնական տարեվերջին` «Հունձք» գրական հավելվածի տպագրությամբ (լույս է տեսնում ՀԱԱՀ-ի ռեկտորատի հոգածությամբ), հաղթողներին բուհի ղեկավարությունը հուշանվերներ է պարգևում:   
Տարիների հետ ձևավորվեց «Հասկի» հետ համագործակցող խումբը, որի անդամներն  արդեն ավելին են, քան ընդամենը մեծ ու փոքր նյութեր գրող, տպագրվող ուսանողներ: Ուսանողական կյանքը առավել հետաքրքիր դարձնող միջոցառումներն էլ նրանց համատեղ աշխատանքի արդյունք էին` հայ-բասկյան գրական առնչություններին, Նավառայի ժամանակակից բանաստեղծներին, Նարեկացու, Չարենցի, Տերյանի ժառանգությանը նվիրված միջոցառումները:
«Հասկ» պաշտոնաթերթի հետ միաժամանակ` 2000 թ., հիմնվեց նաև լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը (վարիչ և թերթի խմբագիր` Անի Խուդավերդյան), որն ապահովում է բուհի և ԶԼՄ-ների համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը:

 

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10