hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հրատարակչական-խմբագրական բաժին

Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ`
Գրետա Մնացականյան

1979 թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գիտահետազոտական սեկտորին հատկացվեց խմբագրի հաստիք, ով պետք է վերահսկեր գիտական աշխատությունների ժողովածուների և ուսումնամեթոդական գրականության հրատարակման որակը: Հաշվի առնելով խմբագրվող աշխատանքների ծավալը` 1983 թ. որոշում ընդունվեց ՀԳԻ-ում ստեղծել հրատարակչական-խմբագրական խումբ: Չորս տարի անց` 1987 թ., հիմնադրվեց հրատարակչական-խմբագրական բաժինը: Հիմնադրման օրվանից (1987 թ. հուլիս) մինչև 2019 թ. մարտը բաժինը ղեկավարում էր Ցողիկ Վլադիմիրի Պողոսյանը: Ներկայումս բաժնում աշխատում են Ա.Ա. Հովակիմյանը, Մ.Ժ. Ղազարյանը, Ս.Ռ. Պետրոսյանը, Ք.Գ. Աթոյանը, Ա.Շ. Սուքիասյանը, Հ.Հ. Ամիրջանյանը, Գ.Բ. Հովհաննիսյանը:

Երկու բուհերի միավորումից հետո անհամեմատ մեծացավ հրատարակվող նյութերի ծավալը և հարկ եղավ ընդլայնել բաժինը: Ներկայումս տարեկան տպագրության են հանձնվում ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, աշխատանքային տետրեր, սեմինար պարապմունքների պլաններ և այլ բնույթի ուսումնամեթոդական գրականություն: 2003 թ. սկսեց լույս տեսնել «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը (2012 թ. սեպտեմբերից` «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր»): Կարճ ժամանակում պարբերականը ձեռք բերեց միջազգային ճանաչում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և այլ երկրների գիտնականների հետ համագործակցելու արդյունքում հրապարակվում են ագրարային գիտության տարբեր ոլորտներին վերաբերող հարյուրավոր հոդվածներ: 2019 թվականի սկզբից «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական ամսագիրը ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառվել է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում:

Հետադարձ կապ
0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, 421 սենյակ,
1-ին մասնաշենք, 1-ին հարկ, 110 սենյակ,
Հեռ. +374(12)56 07 12, +374(12)58 79 82, ներքին՝ 3-98, 2-42
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Դասախոսական կազմի համալրում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Ուսման հնարավորություն Վիեննայում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար

Գիտական դրամաշնորհների մրցույթ

Գիտական դրամաշնորհների մրցույթ 

Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճապոնական երիտասարդ գիտնականների դրամաշնորհային ծրագրի շրջանակում 3-ից 9 ամիս տևողությամբ 10 գիտական դրամաշնորհ հետևյալ ոլորտների մասնագետների համար.
1. շրջակա միջավայր (մասնավորապես աղետների նվազեցման ոլորտում)
2. միջմշակութային երկխոսություն
3. հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Հակամարտությունների խաղաղ լուծում
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Ծրագրի մանրամասներին և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ`

https://en.unesco.org/fellowships/keizo-obuchi/institutional-page/new-cycle-2019

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10