Ագրոնոմիական մասնագիտությունները
|
Ագրոէկոլոգիա
«Ագրոէկոլոգ» մասնագետն իրականաց-նում է բնական ռեսուրսների արդյունա-վետ օգտագործման, էկոլոգիական տեսակետից անվտանգ սննդամթերքի արտադրության, գյուղատնտեսական արտադրության շրջակա միջավայրն աղտոտումից պաշտպանելու միջոցա-ռումների կազմակերպում, գյուղատնտե-սական արտադրությունում ռեսուրսա-խնայողական ու բնապահպանական տեխնոլոգիաների ներդրում: Ագրոէկոլոգ մասնագետի խնդիրն է մշակել և իրականացնել ագրոէկոհամակարգերի ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, դրանց կայունությունը պահպանելու, օպտիմալ կառուցվածքի ագրոլանդշաֆտներ ստեղծելու միջոցառումներ, գյուղատնտեսության էկոլոգիացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև դիտարկումների հիման վրա նյութեր հավաքել և տեղեկատվություն ներկայացնել համապատասխան ատյաններ` շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:
Ագրոէկոլոգ մասնագետը կարող է աշխատել բնապահպանության նախարարության վարչություններում և համակարգի բնապահպանական տեսչություններում, մարզերի գյուղատնտեսության և բնապահպանական վարչություններում, համայնքներում ու ֆերմերային տնտեսություն-ներում, գյուղատնտեսության ոլորտի գիտական կենտրոններում, կեղտաջրերի մաքրման կայաններում և այլ ոլորտներում:
Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում
«Անտառային տնտեսություն և բնակա-վայրերի կանաչապատում» մասնա-գիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառա-վարման և այլն) այն բնագավառին, որն ուղղված է հանրապետության էկոլոգիա-կան իրավիճակի բարելավմանը, անտա-ռային ռեսուրսների` որպես մարդկու-թյան կենսագործունեության և շրջակա միջավայրի բարենպաստ պայմանների ապահովման երաշխիքի պահպանմանն ու կայուն կառավարմանը, ինչպես նաև քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում և բնակավայրերում ռեկրեացիոն գեղազարդ և բարենպաստ սանիտարահիգիենիկ գոտիների ստեղծմանը: Անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման ոլորտի մասնագետների խնդիրն է անտառտնտեսությունների գործունեության արդյունավետ կազմակերպումը և կանաչ տնկարկների խնամքի իրականացումը, պահպանությունը և պաշտպանությունը, անտառ-պուրակային տնկարկների ընդարձակման, բնական վերարտադրության ապահովումը, ինչպես նաև խնամքի և սանիտարական հատումների նպատակային իրականացումը, անտառվերականգնման, անտառմելիո-րատիվ և պաշտպանական տնկարկների ստեղծման նախագծերի կազմումը և իրականացումը, համապատասխան տեսակաշարի առաջարկումը և դրանց զուգակցման սխեմաների մշակումը, գիտահետազոտական և փորձարարական ուսումնասիրություների կատարումը անտառ-պուրակային տնտեսություններում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը և օգտագործումը տնտեսությունում, ժամանակակից կենսանվտանգության տեխնիկայի կանոնների կիրառումը տնտեսության արտադրական գործունեու-թյունում:
Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա
«Պաշտպանված գրունտի տեխնոլո-գիա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող մասնագետն իրականացնում է.
- պաշտպանված գրունտի կառույցներում գյուղարտադրության վարման մասնա-գիտական խնդիրների առաջադրում, դրանց լուծման վերաբերյալ ծրագրերի կազմում, աշխատանքների կազմակերպում, ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների ստեղծման համար ժամանակա-կից կառույցների ընտրություն
- սահմանում է համապատասխան կառույցներում մշակաբույսերի տեսակային կազմը, կուլտուրշրջանառության վարման համակարգը, բանջարաբույսերի, պտղահատապտղային բույսերի, ծաղկաբույ-սերի, դեղաբույսերի և ուտելի սնկերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաները ըստ շրջափոխման և արտադրության սեզոնների՝ կիրառելով աէրոպոնիկ, հիդրոպոնիկ և գրունտային համակարգեր
- աշխատանքներ մշակության մեքենայացման և ավտոմատացման, կառույցներում միկրոկլիմայի ապահովման և կառավարման ինովացիոն ներդրումների նպատակով, ըստ գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիական քարտերի բույսերի ժամանակակից կենսատեխնոլոգիական մեթոդներով բազմացման, խնամքի և արտադրանքի որակի հսկողություն, միջոցառումներ ստացվող արտադրանքի տեխնիկատնտեսական արդյունավետության ապահովման ուղղությամբ:
Բույսերի պաշտպանություն
Բույսերի պաշտպանությունը գյուղա-տնտեսական արտադրության կարևորա-գույն օղակներից մեկն է, որն ուղղված է վնասատուներից, հիվանդություններից և մոլախոտերից բերքին հասցվող վնասների չափերի նվազեցմանը, բարձր և որակյալ բերքի ստացմանը: Այս ոլորտի մասնագետի խնդիրն է գյուղատնտեսա-կան մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների հայտնա-բերումը և ախտորոշումը, դրանց զարգացման ընթացքում վնասակար փուլերի հանդես գալու ժամկետների ճշտումը, զանգվածային բազմացման և զարգացման պատճառները, դրանց կանխատեսումը և ահազանգումը, վնասատուների և հիվանդությունների տնտեսական վնասակարության ներքին շեմերի որոշումը: Դա հնարավորություն է տալիս մշակել գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների ինտեգրացված համակարգեր, որոնցում կանոնակարգվում է վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ կիրառվող պայքարի քիմիական միջոցների օգտագործումը: ՀՀ-ում բույսերի պաշտպանության ոլորտի մասնագետների համար առկա հիմնական աշխտատեղերն են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը, Սննդի անվտանգության ծառայության-բուսասանիտարական տեսչությունը, Սննդի անվտանգության ծառայության ախտորոշիչ լաբորատորիան, Սահմանային հսկիչ կետերը, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները(ԳԱՄԿ), Ջերմատները, Բուժանյութերի վաճառասրահները:
Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա
«Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող մասնագետը իրականացնում է գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, հողերի բերրիության բարձրացման, պահպան-ման, ջրարբիացման մակարդակի և տնտեսական արդյունավետության ապահովում, գյուղատնտեսական ցանքերի և տնկարկների նպատակային կառուցվածքի մշակում, դրանցում սորտերի և հիբրիդների, մշակա-բույսերի տեսակային կազմի ապահովում, տարբերակված ագրոտեխնի-կայի, այդ թվում անհրաժեշտ և արդյունավետ ցանքաշրջանառու-թյունների, հողի մշակության, պարարտացման, բույսերի խնամքի, դրանց պաշտպանության, արտադրանքի որակի հսկողություն, գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիական քարտերի մշակում, ագրոմիջոցառում-ների տեխնիկական և տնտեսական արդյունավետության որոշում, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրարդյունավետ, բնակլիմայա-կան պայմաններին լավ հարմարված, որակյալ և ժամանակակից շուկայի լայն պահանջներին բավարարող սորտերի և հիբրիդների ստեղծման աշխատանքներ, տարածաշրջանի կամ տնտեսության համար սորտերի ընտրություն, մասնակցություն սերմնաբուծական ցանքերի և բազմամյա մայր տնկարքների ապրոբացիայի, խնամքի և բերքահավաքի (տեսակավորման, գնահատման) աշխատանքներին, ընտրված տեխնոլոգիաների ճիշտ կիրառում:
|