hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին

ՀԱԱՀ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը երիտասարդակենտրոն կառույց է: Այն ներհամալսարանական ստորաբաժանում է, որի գործունեության հիմնական նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայում, հետազոտական կենտրոններում և առևտրային կազմակերպություններում համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ծառայունակության և կարողունակության բարձրացումը:

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի առաքելությունն է՝

• ՈՒսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը

• ՈՒսանողների և շրջանավարտների շարունակական կրթության ապահովումը

• Ուսանողների մոտ ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների իրականացումը

• ՈՒսանողների ուսումնական, արտադրական, նախադիպլոմային և գիտաարտադրական փորձուսուցման համակարգումն ու իրականացումը

• Կարիերայի զարգացման հնարավորություններին նպաստող միջոցառումների՝ սեմինարների, աշխատանքի տոնավաճառների, կամավորական փորձուսուցման, բուհ-գործատու երկխոսության և այլնի կազմակերպումը

• Բուհ-գործատու փոխշահավետ, կառուցողական և գործընկերային հարաբերությունների հաստատումը

• Բուհ-շրջանավարտ կայուն հետադարձ կապի ապահովումը, որն ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով բացահայտել թափուր աշխատատեղերը ագրոպարենային համակարգի կազմակերպություններում և այլ կառույցներում:

Հետադարձ կապ

0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74

ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 201 սենյակ

Հեռ. (012)545713, ներքին 3-66

 

Համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Բաց դռների օր Ագրարային համալսարանում

Բաց դռների օր Ագրարային համալսարանում


Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ապագա դիմորդ-ուսանողների և ծնողների համար: 
Միջոցառման շրջանակում հնարավորություն կունենաք շրջել համալսարանում, ծանոթանալ իրականացվող ծրագրերին, համալսարանի առանձնահատկություններին, ընդունելության կարգին, ուսումնառության պայմաններին և ուսանողների առօրյային: 

Շտապե՛ք գրանցվել և մասնակցել «Բաց դռների օրվան» մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։ 

Ք. Երևան, Տերյան 74, 1-ին մասնաշենք։ 
Հեռախոսահամար՝ 012-54-57-13, ներքին՝ 366։ 
Մասնակցության համար կարող եք գրանցվել
 այստեղ:

...

«Նորաբողբոջ և ծաղկած գարուններ» միջոցառում ՀԱԱՀ-ում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10