hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

Կենտրոնի տնօրեն 
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ՝
Վաչագան Ռաֆայելի Մելքոնյան

2010 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2013թ. վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն (ՏՏ և ԻԾ կենտրոն):
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստում համալսարանի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՏՏ և ԻԾ կենտրոնը նորից վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանն ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան գրադարանային գործի կազմակերպմանը և շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային հրատարակչական աշխատանքների իրագործմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, էլեկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքի ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը:





Հաշվի առնելով ՏՏ կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների բազմազանությունը և կարևորությունը՝ ստեղծվել են  ստորաբաժանումներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է ոլորտի առանձին բաղկացուցիչների ներդրման համար: Կենտրոնը կազմված է տեղեկատվական համակարգերի կառավարման, ՏՏ համակարգերի սպասարկման, ՏՏ գիտելիքի բաժիններից: Նշվածներից բացի կենտրոնի կազմի մեջ ընդգրկված են հրատարակչական-խմբագրական բաժինը և տպարանը:
ՏՏ կենտրոնի կողմից լուրջ աշխատանքներ են տարվում էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի արդյունավետ օգտագործման և համալսարանում էլեկտրոնային փաստաթղթաշարժի  Mulberry համակարգի ներդրման ուղղությամբ:

ՏՏ կենտրոնի աշխատակազմ

Ինտերնետային կապի կաբինետի վարիչ
Հարությունյան Գագիկ 

Ինտերնետային կապի կաբինետի վարիչ
Մկրտչյան Կարեն 

Էլեկտրոնային ուսուցման համակարգչային
կաբինետի վարիչ
Մխիթարյան Հերմինե

Էլեկտրոնային ուսուցման համակարգչային
կաբինետի մասնագետ
Աշխեն Մանուկյան

Օպերատոր
Խաչատրյան Աստղիկ 

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք
Հեռ. (374 12) 96 00 05, ներքին՝ 2-50 
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10