hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հանդիպում Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ 

ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի հերթական հանդիպումը Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողության հետ էր, որը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, համալսարանի մեծ դահլիճում:
«Սիրելի՛ ուսանողներ, համալսարանի ամենակարևոր շահառուները թերևս դուք եք: Մենք ստեղծելու ենք ուսանողակենտրոն կրթական միջավայր, և այդ ճանապարհին կարևոր է ձեր կողմից բարձրացված հարցերին արդյունավետ լուծում տալը»-ողջունելով ուսանողներին՝ ասաց Վ. Ուռուտյանը՝ հավելելով, որ ռեկտորատի համար կարևոր է յուրաքանչյուր ուսանողի կարծիքը:


Հարց ու պատասխանի ընթացքում Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները դժգոհեցին ուսումնական պլանների ծանրաբեռնվածությունից, ոչ արդյունավետ արտադրական և ուսումնական պրակտիկաներից, որոշ դասախոսների դասավանդման որակից: Նրանք կարևորեցին նաև համալսարանի բուժկետի վերաբացման հարցը:
Վ. Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց բարձրաձայնված հարցերի համար՝ նշելով, որ այդ հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են, և ներկայումս Ագրարային համալսարանում մեկնարկել է ինչպես ուսումնական գործընթացն արդիականացնելու, այնպես էլ այլ բարեփոխումների նոր էտապ: Նկատելի բարեփուխումներից մեկն էլ այն է, որ համալսարանում արդեն չեն ծխում՝ կարևորելով առողջ ապրելակերպն ու շրջապատին չվնասելը: Ինչ վերաբերում է ուսումնական պլանների ծանրաբեռնվածությանը, ապա դրանք կվերանայվեն հաջորդ ուսումնական տարվա համար, քանի որ այս տարի դասերն արդեն սկսվել են հին ուսումնական պլաններով, իսկ արդյունավետ փոփոխություններ իրականացնելը ժամանակ է պահանջում:
Նազելի Ավագյան

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10