hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրարային համալսարանի սփյուռքահայ ուսանողները հանդիպեցին Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների հետ

Մարտի 20-ին ՀԱԱՀ-ում սովորող սփյուռքահայ ուսանողները հավաքվել էին նիստերի դահլիճում՝ հանդիպելու ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչների հետ: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը, ողջունելով բոլորին, ներկայացրեց հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանին և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր

, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանին: Հանդիմպան նպատակն էր մոտիկից ծանոթանալ սփյուռքահայ ուսանողների խնդիրներին և տեղեկացնել նրանց Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասին:
Գ. Գյանջումյանը ներկայացրեց Նախարարության կողմից իրականացվող «Արի տուն», «Իմ Հայաստան», «Ամառային դպրոց» և մյուս համահայկական ծրագրերը, որոնց յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 3500 սփյուռքահայ երիտասարդ: Ս. Մկոյանը խոսեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի գործունեության և առաքելության մասին: Խորհուրդն ստեղծվել է 2010թ.-ին Սփյուռքի նախարարության կողմից, գործունեության 8 տարիների ընթացքում իրականացրել 300-ից ավել ծրագրեր՝ դասընթացներ, սեմինարներ, մշակութային հանդիպումներ, համերգներ, հոգեբանական, իրավական բնույթի տարբեր նախաձեռնություններ ու միջոցառումներ: Ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին նախարարության ներկայացուցիչներին՝ ստանալով դրանց պատասխանները:
Նշենք, որ Ագրարային համալսարանում սովորում է 60 սփյուռքահայ ուսանող Ջավախքից, Լիբանանից, Սիրիայից և Ռուսաստանից: Նրանց մեծ մասը Ջավախքից է: Ի տարբերություն հայաստանյան մի քանի այլ պետական բուհերի՝ Ագրարային համալսարանում վարձավճարները բոլոր ուսանողների համար՝ թե՛ հայ, թե՛ սփյուռքահայ և թե՛ արտասահմանցի, հավասար են: «Բոլորը հավասարապես ստանում են նույն կրթությունը, հետևաբար պետք է վճարեն հավասար, ոչ թե՝ ավել կամ պակաս»,-նշեց Յու. Մարմարյանը՝ հավելելով, որ սոցիալապես անապահով, լավ սովորող և կարգապահ ուսանողներին համալսարանը մշտապես փորձում է աջակցել իր հնարավորությունների սահմաններում:
Ագրարայինում սովորող, ոչ տեղաբնակ ուսանողները չունեն նաև կեցության խնդիր, քանի որ համալսարանը հանրապետության միակ բուհն է, որը պահպանել է դեռևս Խորհրդային տարիներին կառուցված ուսանողական հանրակացարանը, որտեղ Ագրարայինի ուսանողները կարող են ապրել՝ վճարելով ամսական ընդամենը 3000 դրամ: Բուհը յուրաքանչյուր աշխատանքային առավոտ կազմակերպում է նաև նրանց անվճար ուղևորափոխադրումը հանրակացարանից համալսարան:
Սփյուռքի նախարարությունը նման հանդիպումներ իրականացնում է նաև այլ բուհերի հետ: Նախարարության հետ կապը ամրապնդելու համար յուրաքանչյուր բուհից ընտրվում են սփյուռքահայ ուսանողներ, ովքեր պետք է պարբերաբար այցելեն նախարարություն, հանդիպեն Սփյուռքի նախարարի հետ՝ դառնալով կապող օղակ նախարարության և իրենց համալսարանի սփյուռքահայ ուսանողների միջև: Ագրարային համալսարանից ուսանողների առաջարկով ընտրվեց երկու ներկայացուցիչ՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտւթյան երրորդ կուրսի ուսանող Ժորա Մանուկյանը և «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Սիմոն Չնավայանը:
Նախարարության ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր ուսանողներին ակտիվորեն ընդգրկվել առաջարկվող երիտասարդական, ուսանողական, կրթամշակութային տարբեր ծրագրերում, քանի որ ուսանողական կյանքը միայն համալսարան գալ և տուն վերադառնալը չէ, պետք է այդ կյանքն ապրել բուռն և լիարժեք:
Հանդիպման վերջում Յու. Մարմարյանը համալսարանի և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ նշելով, որ իր աշխատանքային գործունեության 30-40 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ սփյուռքահայ ուսանողների հետ նման հանդիպում է կազմակերպվել: «Լիահույս եմ, որ այսօրվանից սկզբնավորվող համագործակցությունը լինելու է շարունակական և արդյունավետ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշտապես պատրաստ է աջակցել սփյուռքահայ ուսանողների համար կազմակերպվող տարբեր ծրագրերին»,-խոսքը եզրափակեց պրոռեկտորը:
Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10