Ընթացիկ գործընթացներ ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ընթացիկ գործընթացներ

Հարցումներ շահակիցների շրջանում

2016թ.-ի մարտից մայիս ամիսներին Ուսումնամեթոդական կենտրոնի Կրթական բարեփոխումների, ռազմավարական պլանավորման և նորագույն տեխնոլոգիաների բաժնի կողմից իրականացվել է համալսարանի շահակից կողմերի շրջանում կարիքների բացահայտման գործընթաց: Կարիքների բացահայտումը իրականացվել է նախապես մշակված և վալիդացված անկետաների միջոցով:
Տվյալ հետազոտության մեջ որպես շահակից կողմեր են հանդես եկել՝

  • Համալսարանի պոտենցիալ շահառուները՝ դիմորդները,
  • ՀԱԱՀ իրական սպառողները՝ ուսումնառողները,
  • Կրթական գործընթացի որակը ապահովող մասնագետները՝ պրոֆեսորադասախոսական կազմը,
  • ՀԱԱՀ շրջանավարտները:

Հետազոտության նպատակն է  եղել ստանալ ամբողջական պատկերացում շահակիցների բավարարվածության մակարդակի վերաբերյալ Համալսարանի կողմից տրամադրվող ծառայություններից և ռեսուրսային բազայից:

Դիմորդների շրջանում հարցման նպատակն էր բացահայտել, գնահատել և վերլուծել ավարտական դասարանների աշակերտների (դիմորդների) կարիքները:
Հարցման ենթակա ՀՀ տարածաշրջանների ավարտական դասարանների աշակերտների/դիմորդների ընտրանքային թվաքանակը կազմել է 80:

Ուսանողների շրջանում հարցման նպատակն էր հետևյալ կարիքների վերհանումը և գնահատումը՝

  • Համալսարանում առկա ռեսուրսների գնահատում,
  • Համալսարանում առկա ստորաբաժանումների և կառույցների մատուցած ծառայությունների գնահատում,
  • Համալսարանի վարչական կառույցների ուսանողների հետ համագործակցության գնահատում,
  • Ուսանողների գիտահետազոտական գործունեության մեջ ներգրավվածության աստիճանի գնահատում:

Ուսանողների շրջանում կազմակերպված կարիքների բացահայտման հարցմանը մասնակցել են 2-ից 4-րդ կուրսի շուրջ 810 ուսանողները: Հարցման 28 հարցաթերթ համարվել են անվավեր, 782-ը՝ վավեր:
Հարցման մասնակցել են 405 արական սեռի և 377 իգական սերի ներկայացուցիչներ:
Հարցմանը մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 405 ներկայացուցիչներ (բաշխումը ըստ կոչումների ներկայացված է աղյուսակ 11-ում), որից 175-ը՝ արական, իսկ 203-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տարիքը՝ մինչև 35 տարեկան՝ 53, մինչև 50՝ 114, մինչև 70՝ 181, 70-ի բարձր՝ 57:

Պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում հարցման նպատակն է եղել՝
1. գնահատել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կարիքները,
2. չափել դասախոսի վերաբերմունքը համալսարանում կատարվող փոփոխությունների նկատմամբ,
3. բացահայտել այն գործոնները, որոնք կնպաստեն դասախոսներին ավելի արդյունավետ աշխատելուն:

Հարցման անցկացման համար մշակվել է հարցման թերթիկներ, որոնք ենթարկվել են վալիդացիայի:

Շրջանավարտների շրջանում հարցման նպատակն է եղել հետևյալ կարիքների գնահատումը՝

  • բավարարվածությունը ստացված տեսական գիտելիքներից,
  • բավարարվածությունը գործնական պատրաստվածությամբ ուսումնառության ընթացքում,
  • բավարարվածությունը ուսումնառության ընթացքում ձևավորված անձնային և մասնագիտական որակներից,
  • բավարարվածությունը ուսումնառության ընթացքում ստացված լրացուցիչ գիտելիքներից,
  • բավարարվածությունը ուսումնական գործընթացի կազմակերպման նյութատեխնիկական բազայից,
  • բավարարվածությունը դասավանդման որակից,
  • բավարարվածությունը ուսանողների գիտելիքների գնահատման համակարգից:

Շրջանավարտների շրջանում անկետավորման գործընթացին մասնակցել են 2016թ.-ի շուրջ 71 շրջանավարտ, որոնցից 7-ի պատասխանները համարվել է անվավեր:
Վավեր ճանաչված 64 հարցվածներից 51 արական սեռի ներկայացուցիչներ էին, 13-ը՝ իգական:

Հարցվածները 7 մասնագիտություններով ավարտած շրջանավարտներն էին՝

  • Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն,
  • Ագրոբիզնես և շուկայաբանություն,
  • Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում,
  • Ագրոէկոլոգիա,
  • Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում,
  • Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ,
  • Անասնաբուժություն:

Հարցումների արդյունքները ամփոփվել և ներկայացվել են հաշվետվության տեսքով:

Սեմինարներ

Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում իրականացվում են սեմինարներ «Ժամանակակից ուսուցման մեթոդներ» թեմայի շրջանակներում:

Սեմինարի նպատակն է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ծանոթնացնել ուսուցման ժամանակակից մեթոդներին՝ որպես ուսուցման կազմակերպման արդյունավետ միջոց և որակի ապահովման գործիք:

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10