hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

«Գովերն» Տեմպուս ծրագիր

«Գովերն» տեմպուսն ազգային ծրագիր է, որի տևողությունը երեք տարի էր: Այժմ այն երկարացվել է ևս մեկ տարով: Ծրագրի գլխավոր նպատակն է` ՀՀ բուհերում ձևավորել արդյունավետ և գործող կառավարման մոդելներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն բուհերի՝ Բոլոնիայի գործընթացին համահունչ ինքնավարության և պատասխանատվության բարձրացմանը:
Նպատակին հասնելու համար ընտրվել են հետևյալ խնդիրները`
• Զարգացնել վարչական անձնակազմի հմտությունները, որպեսզի վերջիններս կարողանան արդյունավետ կառավարել համակարգային փոփոխությունները
• Բոլոնիայի գործընթացին համահունչ վերանայել իրավական (համակարգային մակարդակում) և նորմատիվային (բուհական մակարդակում) փաստաթղթերը
• Բարեփոխելով բուհերի ռազմավարական, ֆինանսական և մարդկային կառավարման համակարգերը` ստեղծել համալսարանական կառավարման ժամանակակից համակարգեր
• Ներկայացնել աշխատանքային մոտեցումներ ուսանողակենտրոն ուսուցմանը. Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի և մասնագիտական կրթական ծրագրերի կառավարման որակի ապահովում և ուսանողների շարժունության խթանում:
Ծրագրից սպասվող վերջնարդյունքներն են`
• Վերապատրաստված վարչական անձնակազմ, որը պատրաստ է արագ և արդյունավետ կառավարել Բոլոնիայի գործընթացին համահունչ համակարգային փոփոխությունները
• Նոր իրակավական և նորմատիվային փաստաթղթեր, որոնք թույլ կտան կարգավորել կրթական համակարգի գործառնությունը Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան
• Ռազմավարական և ենթակառուցվածքային, ֆինանսական միջոցների տնօրինման և մարդկային ռեսուրսների կառավարման նոր համակարգերի և մեխանիզմների մշակում և ներդրում
• Որակի գնահատման մշակված ինդիկատորներ և չափանիշներ մասնագիտական կրթական ծրագրերի գնահատման համար, որոնք հնարավորություն կտան խորապես վերլուծել ու գնահատել կրթական ծրագրի արդյունավետությունը
Ծրագիրը բաղկացած է մի քանի աշխատանքային փաթեթից (այսուհետ՝ ԱՓ)
ԱՓ1` Կարողությունների հզորացում
Ծրագրի հիմնական թիրախ-խնդիրներից մեկը համարվում է հայկական բուհերում տարբեր մակարդակներում (վարչական կառավարում, դեկանների և ամբիոնների կառավարում, ակադեմիական գործերի և գրանցումների վարում) արդյունավետ կառավարման կարողությունների հզորացումը:
1-ին ԱՓ-ի շրջանակներում ՀԱԱՀ թիմը, բուհի կարողությունների և խնդիրների գնահատման նպատակով եվրոպական գործընկերների կողմից մշակված հարցաշարով իրականացրել է 4 ֆոկուս խումբ՝ կառավարիչների, վարչական անձնակազմի, պրոֆեսորադասախոսականի և ուսանողների:
Մասնակցել են եվրոպական գործընկերների կողմից իրականացրած վերապատրաստումներին.
(1) կառավարիչներ,
(2) դեկանները և ամբիոնի վարիչներ
(3) ակադեմիական գործերի և գրանցումների վարողներ:
Հետագայում ՀԱԱՀ-ում իրականացվել է վերապատրաստումների շարք՝ բուհի վարչական, պրոֆեսորադասախոսկան և մասնագիտությունների համակարգողների հետ: Դեկանների և ամբիոնի վարիչների համար իրականացված վերապատրաստումների ժամանակ շեշտադրումը եղել է կրթական ծրագրի մշակումը, կառավարման նոր մոտեցումները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ռազմավարական պլանավորման, ինքնավերլուծության և բարելավման պլանների մշակման և իրականացման սկզբունքների վրա:
Ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների, փորձի շնորհիվ վերանայվեց կրթական ծրագրերի մշակման ուղեցույցը, որը ներկայումս հիմք է ծառայում ՄԿԾ-ների մշակման և լրամշակման համար:
Հիմք ընդունելով եվրոպական գործընկերների փորձը՝ ՀԱԱՀ–ում վերանայվել են տարբեր ոլորտների կառավարման համակարգերը, քննարկվել և իրականացվել են կանոնակարգային, փաստաթղթային ու կառուցվածքային այնպիսի փոփոխություններ, որոնք օրեցօր կնպաստեն պրակտիկ և արդյունավետ կառավարմանը:
Իրականացնել ուսումնական գործերի և գրանցումների կառավարման ոլորտի վերապատրաստում, որը կխթանի կազմակերպել և իրականացնել ուսանողական շարժունությունը և նոր ծրագրերի կառավարումը: Այս քննարկումների ընթացքում ՀՀ գործընկեր բուհերը հավանության են արժանացրել ՀԱԱՀ-ի ՏՏ և ԻԾ կենտրոնի կողմից մշակած էլեկտրոնային բուհի կառավարման (ռեգիստրար) համակարգը, որը նաև այս ծրագրի շրջանակներում տեղայնացվելու է այլ ՀՀ գործընկեր բուհերում:
Հայկական բուհերի արդյունավետ կառավարման համար լուրջ խոչընդոտ է օրենսդրական (համակարգային) և կարգավորիչ (ԲՈՒՀ) փաստաթղթերի անհամահունչությունը Բոլոնիայի գործընթացին:
Բուհերի մասնակցությամբ կատարվել է առաջարկների մշակում ՀՀ օրենսդրական և կարգավորող փաստաթղթերում փոփոխությունների կատարման ուղղությամբ:
ԵՊԳԱ-ն որպես ծրագրի համակարգող առաջարկությունների փաթեթը բոլորի անունից ներկայացրել է ԿԳՆ-ին՝ արդյունքներից ելնելով ոլորտի կառավարումը բարելավելու նպատակով օրենսդրական նախագծեր մշակելու համար: Ստեղծվել են Բոլոնիայի սկզբունքներին համահունչ կրթական ծրագրի մշակման, ուսանողակենտրոն ուսուցման և ուսումնառության կազմակերպման, ներդրման ու գործարկման ուղեցույցներ:
ԱՓ 3 `Մշակել կառավարման բարձրակարգ և ժամանակակից համակարգ
Կարևոր խնդիր է ՀՀ բուհերի համար նաև կառավարումն ու վարչարարությունն ըստ նոր պահանջների. նպաստել բարձրակարգ, ուսանողների կարիքներին ուղղված և ժամանակակից կառավարման համակարգի ձևավորմանը, որը հրանավորություն կտա կառավարել ավելի ճկուն և արդյունավետ:
Տեղի է ունեցել 2 վերապատրաստում.
• Ստրատեգիական և կառուցվածքային կառավարում
• Մարդկային ռեսուրսների և ֆինանսների կառավարում
Գովեռն ծրագրի շրջանակներում մշակվել և վերանայվել են մի շարք փաստաթղթեր, որոնց շնորհիվ համալսարանի գործունեության գնահատման գործիքները դարձան բոլոնիայի պահանջներին համահունչ:

Մշակվել են մի շարք փաստաթղթեր՝

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10