hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մասնագիտությունները

Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ

«Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» մասնա-գիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկա-յին գործունեության եղանակների, միջոց-ների և մեթոդների ամբողջությունն ուղղված գյուղարտադրության համալիր մեքենայացմանը, գյուղտեխնիկայի շա-հագործմանն ու նորոգմանը, տեխնոլոգիական գործընթացների մշակմանն ու կազմակերպմանը և գիտագործնական նմանատիպ խնդիրների լուծմանը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության մեքենաների համակարգի մշակման, կատարելագործման, դաշտավարության էներգա-խնայող տեխնոլոգիաների, անասնապահության և այդ բնագավառի մթերքների պահպանության և վերամշակման սարքավորումների համակարգի ստեղծման, գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման և տեխնիկական սպասարկման եղանակների կատարելագործման հիմնախնդիրներին:

Այս մասնագիտությամբ ճարտարագետը կարող է զբաղեցնել ճարտարագետի պաշ-տոն գյուղացիական կոլեկտիվ և պետա-կան տնտեսություններում, գյուղտեխնի-կայի շահագործման և նորոգման ձեռնար-կություններում, նախագծային, գիտական և ուսումնական համակարգերի սպասարկ-ման ոլորտներում, ինչպես նաև կարող է աշխատել որպես տեխնոլոգ-նախագծող, նախագծող գյուղմեքենաշինության ձեռնարկություններում, գյուղացիա-կան և ֆերմերային տնտեսությունների և սպասարկման մեքենա-տրակտորային կայանների ճարտարագետ շահագործող, տեխնիկայի նորոգման կազմակերպիչ:

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

«Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառա-վարում» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության եղանակ-ների և միջոցների ամբողջության  հետ` ուղղված ագրոարդյունաբերական համա-լիրի և սեփականության այլ ձևերի, բեռների և ուղևորների ավտոտրանսպորտային փոխադրման բնագավառների, ավտոտրանսպոր-տային միջոցների և բեռնման-բեռնաթափման տեխնիկական միջոցների, տեխնիկական սպասարկումների, պահեստամասերի ու շահագործական նյութերի մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպման և տեղեկատվության ապահովման ծառայությունների, տրանսպորտային գործընթացների ու անվտանգ երթևեկության կազմակերպման և կառավարման ծառայությունների, տրանսպորտային սպասարկման ու մարկետինգի, տարածքային տրանսպորտային տեսչության ծառայու-թյունների ստեղծման և կիրառման խնդիրներին:

Այս մասնագիտությամբ  ճարտարագետը  կարող է աշխատել որպես ճարտարագետ-մեխանիկ, ճարտարագետ-նախագծող, փոխադրումների կազմակերպման ճարտարագետ, երթևեկության կազմակերպման ճարտա-րագետ, ճարտարագետ-տեխնոլոգ, շահագործման բաժնի ճարտարագետ, ապրանքատրանսպորտային բաժնի ճարտարագետ,  տրանսպորտային բաժնի ճարտարագետ, ճարտարագետ-հսկիչ, աշխատանքի կազմակերպ-ման ճարտարագետ: 

Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում

«Գյուղէլեկտրիֆիկացում և ավտոմատա-ցում» մասնագիտությունն առնչվում է գյուղարտադրությունում էլեկտրատեխ-նիկական սարքերի շահագործման ու նորոգման, տեխնոլոգիական գործընթաց-ների մշակման ու կազմակերպման, նոր ցանցերի նախագծման, արտադրատեխնոլոգիական, կազմակերպա-կառավարչական, հետազոտական գործունեության իրականացանը:

Այս մասնագիտությամբ  ճարտարագետը  կարող է աշխատել գյուղական տնտեսություններում, ինչպես նաև  գյուղացիական և քաղաքային էլեկտրացանցերում:


Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ 

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխ-նիկական կառուցվածքներ» մասնա-գիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակ-ների, միջոցների և մեթոդների ամբողջությունն` ուղղված հիդրոմելի-որատիվ համակարգերի կոնստրուկտավորման, շահագործման ու շինարարության, գյուղատնտեսական հողերի ոռոգման և չորացման նոր մեթոդների մշակման, ՀՀ ջրային ռեսուրսների համալիր օգտագործման, պահապանման և էներգետիկ արդյունավետ օգտագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել գյուղացիական կոլեկտիվ և պետական տնտեսություններում, ինչպես նաև հիդրոմելիորատիվ համակարգերի, պոմպակայանների շահագործման և շինարարության ձեռնարկություններում և նախագծային, գիտական և ուսումնական համակարգերի սպասարկման ոլորտներում:

Հողաշինարարություն, հողային կադաստր

«Հողաշինարարություն, հողային կա-դաստր» մասնագիտությունն առնչվում է մարդկային գործունեության եղա-նակներին, միջոցներին և մեթոդներին, որոնք ուղղված են` ՀՀ հողային ռեսուրսների արդյունավետ օգտա-գործման և կառավարման, հողաշինարարությունում հողաշինարարական և գեոդեզիական աշխատանքների կազմակերպման, հողատեսքերի կադաստրային գնահատման, նոր մեթոդների մշակման և հեռանկարային գնահատման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

«Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել հողերի կադաստրային գնահատման, հողակադաստրային աշխատանքների կազմակերպաման, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի հողաշինարարական աշխատանքների կազմակերպման, հողաշինարարությունում գեոդեզիական աշխատանքնրի կազմակերպման ոլորտներում:

Կենսագործունեության անվտանգություն

«Կենսագործունեության  անվտանգութ-յուն» մասնագիտությունն առնչվում է գիտության այն բնագավառին, որն ուղղված է` ՀՀ քաղաքացիներին բնական աղետներից, արտակարգ իրա-վիճակներից պաշտպանելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, տրանս-պորտային էկոլոգիայի և երթևեկության անվտանգության բարձրացման մեթոդների մշակման, հանրապետությունում արտակարգ իրավի-ճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործման, կիրառման և գիտագործնական խնդիրների լուծմանը:

Այս մասնագիտությամբ տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել տեխնիկայի և տեխնոլոգիայի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարմամբ մասնագիտացված հիմնարկություններում:

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10