hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԱԱՀ Պատմության թանգարան

Թանգարանի վարիչ՝
Սյուզաննա  Աշոտի Փիլոսյան

Նախագահի այցը ՀՊԱՀ պատմության թանգարան 1980թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի համար հավաքված արխիվային և փաստացի նյութերի հիման վրա որոշվեց կազմակերպել ինստիտուտի պատմության թանգարանը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1985թ. հոկտեմբերին:
    Թանգարանի նյութերը հավաքելու ու պահպանելու հարցերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարվեց Ց.Մ. Գալստյանին:
   ՀԳԻ ռեկտորի 1985թ. հուլիսի 25-ի թիվ 87/6-ս հրամանով կազմվեց պատմության թանգարանի գիտամեթոդական խորհուրդ` ռեկտորի նախագահությամբ: Նախագահի տեղակալի պաշտոնում հաստատվեց հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Ց.Մ. Գալստյանը, ով միաժամանակ համակարգում էր խորհրդի աշխատանքները:
    Խորհրդի կազմի մեջ ընդգրկված էին Ա.Ա. Մատթևոսյանը, Ա.Ա. Գևորգյանը, Հ.Ն. Կարապետյանը, Ս. Հ. Զաքարյանը, Մ.Ջ. Միրիջանյանը,  Մ.Ա.Մելիք-Բախշյանը, Հ. Սուքիասյանը, Կ.Ռ. Ներսիսյանը, Վ.Ռ. Նիկողոսյանը:
Թանգարանի պատմությանը վերաբերող փաստաթղթերի ձեռքբերման հարցում մեծապես աջակցել են հանրապետական արխիվի վարիչներ Ս. Հարությունյանը և Պ. Սաֆյանը, ինչպես նաև ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները:
Թանգարանում համալսարանի հիմնադրման վերաբերյալ ներկայացված են հարուստ փաստագրական նյութեր, հայկական կենցաղի հետ կապված գյուղատնտեսական գործիքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, քանդակներ և այլն:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 422 սենյակ
Հեռ.՝  (37410)58-79-32, ներքին 2-30

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10