hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Կենսագրություն

Վարդան Ուռուտյան

Վարդան Ուռուտյանը ծնվել է 1977թ. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: 1994թ. ոսկե մեդալով ավարտելով Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1999թ. գերազանցությամբ ավարտել է վերանվանված Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը` «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ: 1999-2002թթ. եղել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասպիրանտ: 2002թ. հաջողությամբ պաշտպանելով «Ագրոպարենային համակարգը և նրա զարգացման պետական կարգավորման հիմնական ուղղությունները անցումային շրջանում (ՀՀ օրինակով)» թեմայով ատենախոսությունը և ավարտելով ԵՊՏԻ-ի ասպիրանտուրան` ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003թ. ավարտել է Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը: 2006-2012թթ. ընթացքում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից ստացել է 4 հավաստագիր: Վ. Ուռուտյանը մշտապես զբաղվել է գիտելիքների կատարելագործմամբ և գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ: Բազմիցս գործուղվել է եվրոպական և ամերիկյան համալսարաններ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: 2008թ. ավարտել է Տեխասի A&M համալսարանում կազմակերպված «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը, իսկ 2011թ. ավարտել է Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը:

2000թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հուլիս աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (Ագրոբիզնեսի դեպարտամենտ)` որպես դասախոս և հետազոտող: 2005թ.-ից նշված կենտրոնի (դեպարտամենտի) փոխտնօրենն էր, իսկ 2007թ. սեպտեմբերից՝ տնօրենը:

Գերազանց տիրապետում է անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև մի շարք վերլուծական ծրագրակազմերի (SPSS, SIMETAR և այլն): Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները: Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի: Եղել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ և բազմիցս մասնակցել այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին` որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող:

2007թ. Վ. Ուռուտյանը ստացել է դոցենտի կոչում, իսկ 2010թ. փետրվարից Տեխասի A&M համալսարանի Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր է: 2014թ.-ից մշակել և իրականացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր Վիրջինիայի տեխնոլոգիական և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ: Վ. Ուռուտյանը անդամակցում է գիտահետազոտական բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC):

Վ. Ուռուտյանը հրատարակել է 37 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Աշխատանքների թվում են երկու ուսումնամեթոդական ցուցումներ: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի: 2002թ. դեկտեմբերին ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը և 2005թ. մայիսին դեսպան Ջոն Էվանսը Վ. Ուռուտյանին պարգևատրել են գնահատանքի հավաստագրով: 2011թ. Վ. Ուռուտյանը պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015թ.՝ ՀԱԱՀ ոսկե մեդալով: 2013թ. խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի:

 

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10