hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Հունաստանի նախագահը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Սեպտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նա ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասին և նրան ուղեկցող պատվիրակության ներկայացուցիչներին պատմեց Հուշահամալիրի կառուցման պատմության մասին:
Հունաստանի Նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց 2007 թվականին` իր առաջին այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Նախագահին հանձնեց «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ:
Հիշենք. այս տարվա սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ 1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

 

ՀԱԱՀ-ն կհյուրընկալի Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը

ՀԱԱՀ-ն կհյուրընկալի Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը

2019թ. հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի կունենա Պարենային ապահովության եվրասիական 4-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը նպատակ է հետապնդում ապահովել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, գիտակրթական կառույցների և կառավարություններին հարթակ՝ տարածաշրջանի պարենային ապահովությանն առնչվող տարաբնույթ մտահոգություններին արձագանքելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ
այստեղ:

...

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին և 25-ին` ժամը 15:00-ին, ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը 1-ին մասնաշենքի մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի մրցում՝ համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Մրցման նպատակն է նպաստել աշխատակիցների առողջ ապրելակերպին, ինչպես նաև պատրաստվել առաջիկա միջբուհական դասախոսական ավանդական առաջնությանը:
Ցանկացողները կարող են դիմել Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

...

Ֆինասնական գրագիտության բաց դաս

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10