hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԷՐԱԶՄՈՒՍ+

Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը շարունակվելու է 2014-2020թթ. ընթացքում: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ, այդ թվում` Տեմպուս և Էրազմուս Մունդուս ծրագրերը: Էրազմուս+ ծրագիրն իրականացնում է հետևյալ 3 հիմնական գործողությունները և միջոցառումները`

  • Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ1)
  • Նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում (ՀԳ2)
  • Աջակցություն քաղաքական բարեփոխումներին (ՀԳ3)
  • Ժան Մոնեի գործողություններ
  • Գործողություններ սպորտի ոլորտում:

2018 թ.-ին Էրազմուս+ Հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում են ստացել ՀԱԱՀ-ի 15 նախագծեր եվրոպական հետևյալ բուհերի հետ.

1 Կրակովի Յագիելոնյան համալսարան (Լեհաստան)
2 Ռադբոուդի համալսարան (Նիդերլանդներ)
3 Հռոմի Սապիենցա համալսարան (Իտալիա)
4 Արևմտյան Ատիկայի համալսարան (Հունաստան)
5 Ալմերիայի համալսարան (Իսպանիա)
6 Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարան (Բուլղարիա)
7 Գրանադայի համալսարան (Իսպանիա)
8 Մինհոյի համալսարան (Պորտուգալիա)
9 Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարան (Ավստրիա)
10 Պիրեուսի համալսարան (Հունաստան)
11 Սիլեսիա համալսարան (Լեհաստան)
12 Շեցինի համալսարան (Լեհաստան)
13 Ֆոջայի համալսարան (Իտալիա)
14 Պովիսլե շրջանի Կվիձինի քոլեջ (Լեհաստան)
15 Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան (Ռումինիա)

2017 թ.-ի Էրազմուս+ Հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունության» ծրագրերը դեռ շարունակվում են եվրոպական հետևյալ համալսարանների հետ.

1 Էստոնական բնական գիտությունների համալսարան (Էստոնիա)
2 Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարան (Գերմանիա)
3 Կրակովի Յագիելոնյան համալսարան (Լեհաստան)
4 Միգել Հերնանդեսի համալսարան (Իսպանիա)
5 Ռադբոուդի համալսարան (Նիդերլանդներ)
6 Հռոմի Սապիենցա համալսարան (Իտալիա)
7 Սլովակիայի գյուղատնտեության համալսարան (Սլովակիա)
8 Արևմտյան Ատիկայի համալսարան (Հունաստան)
9 Ալմերիայի համալսարան (Իսպանիա)
10 Ավեիրուի համալսարան (Պորտուգալիա)
11 Պիրեուսի համալսարան (Հունաստան)
12 Սալերնոյի համալսարան (Իտալիա)
13 Սիլեսիա համալսարան (Լեհաստան)
14 Շեցինի համալսարան (Լեհաստան)
15 Տուշայի համալսարան (Իտալիա)
16 Գազենհայմի համալսարան (Գերմանիա)

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10