hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

D.Petrosyan

Պետի պաշտոնակատար,
տնտեսագիտության թեկնածու,
դոցենտ`Հարություն Սարգսի Հարությունյան

Գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պատրաստման կարևորագույն ուղիներից մեկը արտադրությունից չկտրված (հեռակա) ուսուցումն է:

Դեռևս 1932թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտին առընթեր հիմնադրվել է անասնաբույծներ պատրաստող հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել դասախոս Ա.Մալկովը:
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում հեռակա ուսուցումը ևս կազմակերպվել է 1932թ.: Սկզբում այն կոչվել է գյուղատնտեսական հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել Հ.Գ.Թումանյանը: Տարբեր տարիների հեռակա ուսուցումը պարբերաբար կազմակերպվել է և որպես առանձին կառույց, և միացվել ցերեկային ուսուցման ֆակուլտետներին: 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների միավորումից հետո ստեղծվել է հեռակա ֆակուլտետ, որի դեկան է նշանակվել պրոֆեսոր Ա.Պ.Թարվերդյանը: 1997թ. ֆակուլտետը վերանվանվել է հեռակա ուսուցման դեպարտամենտ և պրոռեկտորի կարգավիճակով դեպարտամենտի պետ է նշանակվել Ա.Թարվերդյանը: 1998-2015 թթ. հեռակա ուսուցման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցրել է Է.Ս.Կոսեմյանը: 2015 - 2019 թվականներին դեպարտամենտը ղեկավարել է Դ.Պ. Պետրոսյանը: 2019 թվականի հունվարից դեպարտամենտի պետի պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հարություն Հարությունյանը:
Սկզբում հեռակա ուսուցմամբ մասնագետներ էին պատրաստվում միայն մի քանի մասնագիտությունների գծով: Սակայն տարեցտարի մասնագիտությունների քանակը ավելացել է, և այժմ հեռակա ուսուցման գծով մասնագետներ են պատրաստվում 26 մասնագիտությունների գծով: Այդ թվում 6-ն ագրոկենսաբանական, 7-ը՝ պարենամթերքի տեխնոլոգիաների, 8-ը` ագրոպարենային համակարգի տնտեսագիտության, 5-ը` ագրարային համակարգի ճարտարագիտության:


Հեռակա ուսուցման դեպարտամենտը պատրաստում է`

Այսօր անհրաժեշտություն կա հեռակա ուսուցման համակարգում ներդնել ուսումնառության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ուսանողին ուսանել ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած վայրում՝ օգտվելով ուսումնամեթոդական նյութերից, անհրաժեշտության դեպքում դիմելով դասախոսների խորհրդատվությանը և խնայելով ժամանակը:

Հեռակա ուսուցման նպատակը.

Հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը, կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը հանրապետության հեռավոր շրջաններում բնակվող անձանց համար, ուսումնական հաստատություններում կիրառվող կրթական տեխնոլոգիաների ընդլայնումը և կատարելագործումը:

 

Մրցույթ սկսնակ ձեռներեցների համար

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներին, հետազոտողներին և մագիստրոսներին հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև

...

Բաց դաս Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10