ru
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Национальный аграрный университет Армении

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Боль которая не забудется

Консультация в онлайн режиме, понедельник, среда, пятница, с 10:00 до 12:00
Вторник, Декабря 18
These articles are available only in armenian.

Ամբիոններում շարունակվում են քննարկումներն առաջիկա քննաշրջանի և համալսարանում ընթացող այլ բարեփոխումների շուրջ 

ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը դեկտեմբերի 17-ին հանդիպեցին Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների, Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնների, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Ընդհանուր կենսաբանության, Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնների աշխատակիցների հետ: Նախորդիվ նրանք հանդիպումներ են ունեցել Ագրոբիզնեսի կառավարման և Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոններում:
Օրակարգի առանցքային հարցերն առնչվում էին, մասնավորապես, առաջիկա քննաշրջանին, որի արդյունավետ կազմակերպման գործում համալսարանի ղեկավարությունը խիստ հետևողական է լինելու՝ բացառելով բուհական կոռուպցիայի որևէ դրսևորում: «Ագրարային համալսարանի ուսանողը պետք է հստակորեն գիտակցի, որ այստեղ դիպլոմ ո՛չ վաճառում են, ո՛չ նվիրում, դիպլոմը վաստակում են միմիայն սեփական գիտելիքներով»,- հանդիպումներից մեկի ընթացքում ընդգծեց պարոն Ուռուտյանը: Այդ նպատակին է միտված նաև Ագրարային համալսարանում առաջիկայում ներդրվող քննական թեստերի էլեկտրոնային համակարգը: Ուսանողը գրելու է թեստը, իսկ համակարգիչը` գնահատելու: Նա ամբիոններին հանձնարարեց սեղմ ժամկետներում ստեղծել առարկայական թեստերի շտեմարաններ՝ համակարգը գործարկելուց հետո դրանք անմիջապես կիրարկելու նպատակով, իսկ մինչ այդ հնարավոր է քննական թեստերի կիրառում թղթային տարբերակով:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվում ամբիոններում դասավանդվող առարկանների ներբեռնվածությանը համալսարանի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակում: Հարկ է նշել, որ գրեթե բոլոր ամբիոններում առարկաների ներբեռնվածության ցուցանիշը Moodle-ում 100% է: Այս առումով ռեկտորի պաշտոնակատարը կարևորում է քանակականից անցումը որակականին. «Երկրորդ կիսամյակի ընթացքում դասավանդվող ուսումնական նյութերն էլեկտրոնային հարթակում տեղադրելուց հետո դասախոսները պետք է շարունակաբար հոգ տանեն դրանց որակի բարձրացման և օժանդակ նյութերով պարբերաբար հարստացման մասին այնպես, որ բուհի հավատարմագրման գործընթացի ընթացքում համալսարանի էլեկտրոնային ուսուցման հարթակն արժանանա միջազգային փորձագետների հավանությանն ու դրական գնահատականին: Բացի այդ, որակյալ ուսումնական նյութերի մշտական հասանելիությունը հատկապես կարևոր է Ագրարային համալսարանի հեռակա համակարգում սովորող ուսանողների համար»:
Ագրարային համալսարանի արդիականացման գործընթացում առաջիկա քայլերից մեկն է լինելու ուսումնական պլանների վերանայումն ու համապատասխանեցումն ագրարային արտադրության ժամանակակից պահանջներին: Հանդիպումների ընթացքում համալսարանի ղեկավարությանը հետաքրքրում է նաև ամբիոնների աշխատակիցների մասնակցությունն անգլերենի և համակարգչային ինտենսիվ ուսուցման դասընթացներին: Ամբիոնների դասախոսների և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցների մի մասն ուրախությամբ նշում է, որ մեծ հետաքրքրությամբ մասնակցում է այդ դասընթացներին և արդեն զգում դրական տեղաշարժ, իսկ մյուս մասն սպասում է դասընթացների հաջորդ փուլին: Մասնակիցներից ոմանք էլ առաջարկում են դասընթացները դարձնել ավելի երկարատև՝ հնարավորություն տալով ավելի խորությամբ ուսումնասիրել համակարգչային որոշ ծրագրակազմեր, մասնավորապես՝ վիճակագրական STATA և SPSS ծրագրակազմերը: Ամբիոնների աշխատակիցները, ողջունելով ռեկտորի պաշտոնակատարի և պրոռեկտորի պարբերական հանդիպումներն իրենց հետ, նշում են, որ այն լրացուցիչ հնարավորություն է իրենց հուզող հարցերը համալսարանի ղեկավարության հետ անմիջականորեն քննարկելու համար: Իսկ հարցերը բազմազան են՝ սկսած մասնագիտական քննական թեստերը կազմելու առանձնահատկություններից մինչև առարկայական լաբորատորիաների նյութատեխնիկական հագեցվածություն, համակարգիչների ու աշխատավարձերի խնդիրներ, որոնց լուծման ուղիները համալսարանի ղեկավարության տեսադաշտում են և պահանջում են որոշակի ժամանակ ու համատեղ շահադրդված աշխատանք:

 
Вторник, Декабря 18

Бизнес-семинар в компании “SOLARON”

По инициативе лектора Международной магистрской программы “Аграрный менеджмент», преподавателя предмета «Управление возобновляемыми источниками энергии в аграрном секторе» Н. Гаспарян студенты 2 курса магистратуры приняли участие в бизнес-семинаре, организованном компанией “SOLARON” для укрепления своих теоретических знаний.

Подробнее...
 
Понедельник, Декабря 17
These articles are available only in armenian.

Քննարկում կենսաբանական ռիսկերի նվազեցման թեմաների դասավանդման վերաբերյալ 

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնը հյուրընկալել էր  ՀԱԱՀ շրջանավարտ, CH2M Հայաստանում կենսաբանական

Подробнее...
 
Понедельник, Декабря 17
These articles are available only in armenian.

Բնապահպանական հիմնախնդիրներին նվիրված քննարկում ՀԱԱՀ վարժարանում 

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԱԱՀ վարժարանի համատեղ ջանքերով դեկտեմբերի 13-ին վարժարանում տեղի ունեցավ բնապահպանական հիմնախնդիրների շուրջ քննարկում: Վարժարանի կենսաբանության ուսուցչուհի և «Էկո» խմբակի հիմնադիր Նաիրա Մնացականյանի կողմից կազմակերպ-

Подробнее...
 
Пятница, Декабря 14
These articles are available only in armenian.

Գյուղատնտեսությունը բանակի չափ կարևոր է, իսկ առանց Ագրարայինի չկա գյուղատնտեսություն 

ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի հանդիպումների շարքը շարունակվեց Կենսագործունեության անվտան-գության և Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոններում:
Ուսումնական գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

Страница 1 из 227

Календарь

Декабрь 2018
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5