hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մարտ 07

Վերապատրաստումներ ՀԲ Կրթության որակ և համապատասխանություն
երկրորդ ծրագրի շրջանակում

SRJ_1745Գերմանիայի դաշնության Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Յոհանն Յանսսենը, որը մեծ ներդրում ունի իր համալսարանի որակի կառավարման համակարգի ներդրման ոլորտում, ՀԱԱՀ-ի հրավերով մարտի 2-ին ժամանել է Հայաստան:

Համաշխարհային բանկի Կրթության որակ և համապատասխանության երկրորդ ծրագրի շրջանակում մարտի 4-ից պրոֆ. Յանսենը սկսեց վերապատրաստումների շարքը, որի նպատակն է աջակցել ՀԱԱՀ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմին բարելավելու համալսարանի որակի ապահովման ներքին և որակի կառավարման համակարգերը:

Ընթերցել...
 
Չորեքշաբթի, Մարտ 06

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցչի սեմինարը ՀԱԱՀ-ում

Մարտի 5-ին, ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում (329 լսարան), տեղի ունեցավ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) սեմինարը: DAAD-ի ծրագրերը ներկայացրեց DAAD-ի երևանյան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը:

DAAD-ի երևանյան տեղեկատվական կենտրոնը գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայցուցչությունն է Հայաստանում և 50 տեղեկատվական կենտրոններից մեկն է աշխարհում:

Ընթերցել...
 
Երեքշաբթի, Մարտ 05

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ս/թ. մարտի 2-ին, 9-ին, 16-ին, 23-ին և 30-ին, ժամը 11:00 ից մինչև 15:00 դիմորդների համար հայտարարում է բաց դռների օր, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք կբերվի քննական առարկաներից (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու և անգլերեն լեզու) անվճար նախապատրաստական դասընթացներ անցկացնելու վերաբերյալ:

Ընթերցել...
 
Երեքշաբթի, Մարտ 05

     Հերթական աշխատաժողովը     Հայաստանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ս/թ մարտի 1-ին և 2-ին հյուրընկալեց Շվեդիայի Լինեուս համալսարանի, ինչպես նաև Վրաստանի Իլիայի պետական, Թելավիի պետական և Վրաստանի համալսարանների ներկայացուցիչներին, որոնք Հայաստան էին ժամանել Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՏԵՄՊՈՒՍ-ի հայտարաված ծրագրերին դիմելու նպատակով: Գաղափարը սկսվել էր դեռևս անցյալ տարի, երբ շվեդ-հայկական կոնտակտային սեմինարների ընթացքում Շվեդիայի ավելի քան 23 գիտնականներ 11 տարբեր հեղինակային համալսարաններից այցելել էին Հայաստան: Արդյունքում Լինեուս համալսարանի նախաձեռնությամբ որոշվել էր պատրաստել համատեղ ՏԵՄՊՈՒՍ ծրագրի առաջարկ, որի շրջանակներում ս/թ հունվարին աշխատաժողով էր հրավիրվել Վրաստանի Իլիայի պետական համալսարանում:

Ընթերցել...
 
Երեքշաբթի, Մարտ 05

Շվեդիայի Լինկոպինգ համալսարանի Բոլոնիայի փորձագետի բացառիկ դասախոսությունը
Երևանում

Այսօր կրթության որակի ապահովումը և կրթական բարեփոխումները համարվում են ոչ միայն հայկական բարձրագույն կրթության, այլև՝ միջազգային կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ նպատակով են մշակվել և գործարկվել Բոլոնյան, Լիսաբոնյան և այլ հռչակագրերը, ստեղծվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը, մշակվել և ներդրվել են չափորոշիչներ կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի վերաբերյալ և այլն:

 Նմանատիպ գործընթացներից մեկն էլ համարվում է Բարձրագույն կրթական որակավորումների շրջանակի ստեղծումը հարատև կրթության բնագավառում, որը հնարավորություն է տալիս Բարձրագույն Եվրոպական կրթական տարածքում ինտեգրվելու և այլ երկրների հետ միանման կրթական ծրագրեր ստեղծելու հետ համատեղ լինել ինքնատիպ և հաշվի առնել կոնկրետ երկրի մշակութային, սոցիալ- տնտեսական և պատմական արժեքները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 171 172 173 174 175 176 177 178 179 180 Հաջորդ > Վերջ >>

171 էջ 200-ից

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10