hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Սեպտեմբեր 06

Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի Արամե դահլիճում տեղի ունեցավ «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագիրն իրականացվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ֆինանսավորմամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության կենտրոնի հետ ակտիվ համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին մասնակից ուսանողները Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ներկայացուցիչներ պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններից, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրից և այլ կազմակերպություններից:

Ընթերցել...
 
Երեքշաբթի, Սեպտեմբեր 03

Ամառային դպրոց Կրասնոդարում


PepsiCo կազմակերպության և Կուբանի պետական ագրարային համալսարանի համատեղ կազմակերպած միջազգային ամառային դպրոցին մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Մրցութային կարգով PepsiCo կազմակերպության կողմից ընտրվել էին ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի «Գյուղատնտեսական մթերքների տարայի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտներ Աննա Վանեսյանը և Լիանա Վիրաբյանը: Ամառային դպրոց դասախոսելու նպատակով հրավիրվել էին նաև ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի բաժնի վարիչ գյուղ. գիտ. թեկնածու, դոցենտ Գ.Հ.Գասպարյանը և անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան անասն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Վ.Վարդանյանը:

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Սեպտեմբեր 02

ՀԱԱՀ-ն արդեն ունի ժամանակակից «Գյուղատնտեսության, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության կենսատեխնոլոգիաների» լաբորատորիա և կենսատեխնոլոգիական մասնագիտացումներ

ՀԱԱՀ-ում կենսատեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի հիմնումը հնարավոր եղավ դեռևս 2010 թ. սկսած Եվրոմիության «Տեմպուս» կրթական դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, որի նախաձեռնողներից էր ՀԱԱՀ-իԱրտաքին կապերի դեպարտամենտը: Այս ստորաբաժանումը Երևանի պետական համալսարանի, Վրաստանի երեք առաջատար համալսարանների, Մեծ Բրիտանիայի Արևմտյան Անգլիայի և Հունաստանի Արիստոտելի համալսարանների, ինչպես նաև Պորտուգալիայի «Պաուլո և Բեատրիս» ընկերության գործընկերների հետ միասին` Իսպանիայի Ալիկանտե համալսարանի ղեկավարությամբ, բավական մեծ մրցակցության պայմաններում, հաջողեցին ստանալ այս կարևոր դրամաշնորհը:

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Սեպտեմբեր 02

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր դռները բացեց առաջին կուրսեցիների առջև: Միջոցառումը տեղի ունեցավ կենտրոնական մասնաշենքի շքամուտքին կից հարթակում: ՀԱԱՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Յու. Մարմարյանը ողջունեց առաջին կուրսեցիներին` հաջողություններ մաղթելով ուսման մեջ: Այնուհետև ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Ա. Թարվերդյանը: Նա շնորհավորեց դիմորդներին, ովքեր նվաճել են ՀԱԱՀ-ի ուսանող լինելու պատիվը: Պարոն Թարվերդյանն առաջին կուրսեցիներին ծանոթացրեց բուհի անցած փառավոր ուղուն, մասնագիտություններին, որոնք լայն պահանջարկ ունեն հանրապետության աշխատաշուկայում: Նա շեշտեց նաև, որ որակյալ կրթություն ստանալու համար բուհում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ընթերցել...
 
Ուրբաթ, Օգոստոս 30

Կայացավ ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի նիստը

Օգոստոսի 30-ին, ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում, կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր ՀԱԱՀ-ի ռեկտոր Ա. Թարվերդյանը:
Գիտական խորհրդի այսօրվա նիստը սկսվեց պարգևատրման արարողությամբ:
Հայաստանի գյուղատնտեսության արտադրության, կրթության և գիտության ոլորտներում նշանակալից ձեռքբերումների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ սերտ համագործակցության և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգևատրվեց ՀԱԱՀ-ի «Ոսկե հուշամեդալով», իսկ ՀՀ Գյուղատնտեսության նախարարի անվանական կրթաթոշակի արժանացան ՀԱԱՀ-ի ուսանողներ Լիլի Թամազյանը («Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության 2-րդ կուրս) և Արուսյակ Ստեփանայանը («Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրս):

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 121 122 123 124 125 126 127 128 129 130 Հաջորդ > Վերջ >>

124 էջ 170-ից
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10