hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Մարտ 25

«ԾՈՒՌ» ՍԱՍՈՒՆՑՈՒ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մարտի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը խնկարկում էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ «Արիություն» եւ ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալների ասպետ Մերուժան Գրիգորի Մարգարյանի հիշատակը: Սասունցու վրեժն էր ամբարված իր մեջ, հին ու նոր պահանջատիրության հարցի լուծումը մոտեցնողներից մեկը պիտ լիներ ի վերուստ կանխագծված նախախնամությամբ: ՈՒ նետվեց մարտի` հոգու կանչով, թելադրանքով, անվարան: Նետվեց, քանզի զավակների, ընտանիքի, երկրի համար ճակատագրական պահին առաջին գծում պետք է լիներ: Սասունցի էր… Հանդիսությունը սկսվեց հերոսի մասին ֆիլմի ցուցադրումով (ռեժիսոր Ա. Կիրակոսյան, սցենարի հեղինակ Վ. Սարուխանյան, տեքստը կարդում է Ա. Հարությունյանը, հեղինակների խումբը ՀԱԱՀ գիտխորհրդի որոշմամբ արժանացավ պատվոգրի):

Ընթերցել...
 
Հինգշաբթի, Մարտ 21

Եղի՛ր դոնոր, փրկի՛ր մեկ կյանք

Մարտի 20-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանը: «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում 1999թ., լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի փրկության և բուժման համար :

Ընթերցել...
 
Երեքշաբթի, Մարտ 19

Հայտարարություն


2013թ-ի մարտի 22-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային ագրարային համալասարանի մեծ դահլիճում կազմակերպվելու է զոհված ազատամարտիկ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀԳԻ-ի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դոցենտ, սպորտի վարպետ` Մերուժան Գրիգորի Մարգարյանի հիշատակին նվիրված ցերեկույթ և «Մենք բոլորս լը ֆիդային ինք...» ֆիլմի շնորհանդեսը:

 
Երկուշաբթի, Մարտ 18

Դասացուցակ

Սիրելի դասախոսներ և ուսանողներ, այսուհետ դասերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այցելելով «Դասացուցակ» բաժինը կամ սեղմել ներքևում բերված հղումը: «Դասացուցակ» բաժնում համապատասխանաբար կարող եք ընտրել ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը և հոսքը: Ինչպես նաև որոնման համակարգը հնարավորություն է տալիս դասացուցակի որոնում ըստ լսարանի և դասախոսի:

Սեղմել այստեղ

 
Ուրբաթ, Մարտ 15

ՀԱԱՀ-ի ուսանողները ստացան ՀԵՀ-ի կրթաթոշակ

Մարտի 15-ին, ՀԱԱՀ-ում, ՈւԽ-ի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ուսանողներին հատկացված կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությունը: ՀԵՀ-ի կրթաթոշակ են ստացել ՀԱԱՀ-ի 70 ուսանող (80000-ական ՀՀ դրամ): ՀԵՀ-ը կրթաթոշակ է տրամադրել պետական բուհերի առկա ուսուցման` անվճար համակարգում չընդգրկված  1-ին և 2-րդ կուրսերի 600 ուսանողի: Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակ են ստացել բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, սահմանամերձ շրջանների ուսանողները (այս մասին տեղեկանում ենք ՀԵՀ-ի պաշտոնական կայքից):

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>

271 էջ 301-ից

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Դասընթաց գյուղում չիրացվող բիզնես ռեսուրսների մասին

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասախոսությունը

Հոկտեմբերի 16-ին, ժ. 14:30-ին 2-րդ մասնաշենքի 337 լսարանում տեղի կունենա ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի «Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը 150 տարեկան է» թեմայով դասախոսության ներկայացումը, որը նա կարդացել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 60-ամյակին նվիրված գիտաժողովում:
Զեկուցումը կներկայացնի ՀԱԱՀ-ի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10