hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Սեպտեմբեր 02

ՀԱԱՀ-ն արդեն ունի ժամանակակից «Գյուղատնտեսության, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության կենսատեխնոլոգիաների» լաբորատորիա և կենսատեխնոլոգիական մասնագիտացումներ

ՀԱԱՀ-ում կենսատեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի հիմնումը հնարավոր եղավ դեռևս 2010 թ. սկսած Եվրոմիության «Տեմպուս» կրթական դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, որի նախաձեռնողներից էր ՀԱԱՀ-իԱրտաքին կապերի դեպարտամենտը: Այս ստորաբաժանումը Երևանի պետական համալսարանի, Վրաստանի երեք առաջատար համալսարանների, Մեծ Բրիտանիայի Արևմտյան Անգլիայի և Հունաստանի Արիստոտելի համալսարանների, ինչպես նաև Պորտուգալիայի «Պաուլո և Բեատրիս» ընկերության գործընկերների հետ միասին` Իսպանիայի Ալիկանտե համալսարանի ղեկավարությամբ, բավական մեծ մրցակցության պայմաններում, հաջողեցին ստանալ այս կարևոր դրամաշնորհը:

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Սեպտեմբեր 02

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր դռները բացեց առաջին կուրսեցիների առջև: Միջոցառումը տեղի ունեցավ կենտրոնական մասնաշենքի շքամուտքին կից հարթակում: ՀԱԱՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Յու. Մարմարյանը ողջունեց առաջին կուրսեցիներին` հաջողություններ մաղթելով ուսման մեջ: Այնուհետև ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր, պրոֆ. Ա. Թարվերդյանը: Նա շնորհավորեց դիմորդներին, ովքեր նվաճել են ՀԱԱՀ-ի ուսանող լինելու պատիվը: Պարոն Թարվերդյանն առաջին կուրսեցիներին ծանոթացրեց բուհի անցած փառավոր ուղուն, մասնագիտություններին, որոնք լայն պահանջարկ ունեն հանրապետության աշխատաշուկայում: Նա շեշտեց նաև, որ որակյալ կրթություն ստանալու համար բուհում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ընթերցել...
 
Ուրբաթ, Օգոստոս 30

Կայացավ ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի նիստը

Օգոստոսի 30-ին, ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում, կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը ղեկավարում էր ՀԱԱՀ-ի ռեկտոր Ա. Թարվերդյանը:
Գիտական խորհրդի այսօրվա նիստը սկսվեց պարգևատրման արարողությամբ:
Հայաստանի գյուղատնտեսության արտադրության, կրթության և գիտության ոլորտներում նշանակալից ձեռքբերումների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ սերտ համագործակցության և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգևատրվեց ՀԱԱՀ-ի «Ոսկե հուշամեդալով», իսկ ՀՀ Գյուղատնտեսության նախարարի անվանական կրթաթոշակի արժանացան ՀԱԱՀ-ի ուսանողներ Լիլի Թամազյանը («Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության 2-րդ կուրս) և Արուսյակ Ստեփանայանը («Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրս):

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Օգոստոս 26

Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Միաժամանակ ԿԳՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ:

Աղբյուր՝ www.edu.am

 
Ուրբաթ, Օգոստոս 23

ՙ

«Ագրարմենեջմենթ» միջազգային կրթական համագործակցության ծրագրում ՀԱԱՀ-ի ձեռքբերումներն ու հեռանկարները

Oրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վահյենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանում կայացել է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների գործընկեր համալսարանների ռեկտորների գիտաժողովը:
Հայաստանից գիտաժողովին մասնակցում էր համագործակցության երկարամյա առաջատար մասնակից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա.Թարվերդյանը: Գիտաժողովի նախնական արդյունքներն ամփոփվեցին ՀԱԱՀ-ի ռեկտորատի նիստում:
Գիտաժողովում քննարկվել են «Ագրարմենեջմենթ» միջազգային կրթական ծրագրի ընթացքը, խնդիրներն ու հետագա զարգացումների հնարավորությունները և դրա հետ կապված` կրթության որակի ապահովման ու վերահսկողության, ինչպես նաև միջազգային հավատարմագրման հնարավորության ու ընթացքի հարցեր:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>

257 էջ 303-ից

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սեղանի թենիսի մրցումներ ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին և 25-ին` ժամը 15:00-ին, ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը 1-ին մասնաշենքի մարզադահլիճում կանցկացնի սեղանի թենիսի մրցում՝ համալսարանի աշխատակիցների մասնակցությամբ:
Մրցման նպատակն է նպաստել աշխատակիցների առողջ ապրելակերպին, ինչպես նաև պատրաստվել առաջիկա միջբուհական դասախոսական ավանդական առաջնությանը:
Ցանկացողները կարող են դիմել Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն:

...

Ֆինասնական գրագիտության բաց դաս

Գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթաց

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10