hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հունվար 23

Կայացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի
հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

                                                                                                    ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:
2012թ. հունիսի կառավարության որոշման համաձայն «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմավորվեց հիմնադրամի՝«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» նոր անվամբ: Կառավարության այս որոշումը պետական բուհերի վերակազմավորման առաջին փորձն է:

Ընթերցել...
 
Ուրբաթ, Հունվար 18

ՀԱԱՀ-ի մասնակցությունը «HEN-GEAR»
Տեմպուս ծրագրին

Իտալիայի Բոլոնիա քաղաքում հունվարի 9 - 11-ը տեղի է ունեցել Եվրոպական միության «HEN-GEAR» Տեմպուս ծրագրին մասնակից համալսարանների, կազմակերպությունների եւ AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի համատեղ աշխատանքային առաջին հանդիպումը:
Ծրագրին Հայաստանից մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ԵՊՀ-ը, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ), Երեւանի պետական տնտեսագիտական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական, Գավառի պետական համալսարանները, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայի եւ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ներկայացուցիչները:

Ընթերցել...
 
Հինգշաբթի, Հունվար 10

ՀԵՀ-ի Կրթաթոշակ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։ Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Ընթերցել...
 
Երեքշաբթի, Հունվար 08

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, ՀԱԱՀ ռեկտորատը և գիտխորհուրդը ջերմորեն շնորհավորում են բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող 2013 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, գիտական ձեռքբերումների, առաջընթացի և  հաջողությունների տարի:

 
Հինգշաբթի, Դեկտեմբեր 27

Պարգևատրում

ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի որոշման համաձայն՝ հիդրոմելիորացիայի, հողաշինության և հողային կադաստրի ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի դոցենտ Պարույր Սերգեյի Էֆենդյանը, երկարամյա գիտամանկավարժական, հասարակական ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, պարգևատրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի « Ոսկե հուշամեդալով»:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>

256 էջ 279-ից

Կրթաթոշակ Ղազախստանի բուհերում սովորելու համար

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը

anaulogoՀԱԱՀ-ի գիտական խորհրդի վերջին նիստում հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: Ըստ նոր կարգի, լրավճարները վճարվում են հրապարակված հոդվածների, թեզիսների, պաստառների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գյուտերի համար ստացած արտոնագրերի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհներ շահելու համար: Գիտական գործունեության՝ սահմանված տեսակների համար նախատեսվող լրավճարների չափերին և լրավճարների վճարման սկզբունքներին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ համալսարանի կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Կանոնակարգեր» ենթաբաժնում:   

...

Կրթաթոշակի մրցույթ (ՀՕՖ)

Կրթաթոշակի մրցույթ բակալավրի առաջինկուրսեցիների համար

Մաթևոսյան ուսանողական կրթավճար 2019-20 ուս․ տարի
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և դրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10