hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ՈՒսումնական գործընթացի կառավարման վարչություն

Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը համալսարանի կրթության որակի և դասավանդման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ համաձայն գործող նորմատիվային իրավական ակտերի և համալսարանի կանոնակարգերի.

• Դինամիկ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ստեղծելու նպատակով համալսարանի ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում,

• Ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության մշտադիտարկում և բացթողումների վերհանում, ինչպես նաև բարելավմանն ուղղված միջոցառումների մշակում,

• Համալսարանի մասնաճյուղերի, կառուցվածքային ստորաբաժանումների կոորդինացում, ուսումնական աշխատանքների ստուգում, նորարարական ուսումնամեթոդական գործընթացների ներդրմանն աջակցում,

•  Կրթական համակարգի բարեփոխումների և ուսման որակի բարձրացման վերաբերյալ ուսանողների և դասախոսների հետ պարբերաբար խորհրդակցությունների կազմակերպում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնը կազմված է չորս ստորաբաժանումներից.

  1. Ուսումնամեթոդական բաժին,
  2. Ուսումնական գործընթացի համակարգման բաժին,
  3. Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին,
  4. Լեզվի ուսուցման կենտրոն:

Հետադարձ կապ
0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74
ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 319 սենյակ
Հեռ. (37412) 33-34-34, ներքին՝ 4-33


 


 

Հետազոտական աշխատանքների տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

Հետազոտական աշխատանքների  տեսանելիության ապահովում միջազգային հարթակում

ՀԱԱՀ-ի միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը ՀԱԱՀ գիտնականնների միջազգային տեսանելիության, գիտական համագործակցության ընդլայնման և պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար researcggate.net հետազոտական հարթակում գրանցման գործընթաց է սկսել սույն թվականի հուլիս ամսվանից։
Հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել Ձեր գիտական աշխատությունները, հրատարակությունները, արտոնագրերը, գիտական նվաճումները, լրացնել Ձեր հետազոտական պրոֆիլը և ժամանակի ընթացքում ունենալ գիտական մեջբերումների դասիչ։ Մանրամասներին ծանոթանլու և հարթակում գրանցվելու համար սեղմեք
այստեղ։

...

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

Սպորտային առողջարարական խմբեր ՀԱԱՀ-ի աշխատակիցների համար

ՀԱԱՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը տեղեկացնում է, որ այսուհետ համալսարանում կգործեն աշխատակիցների առողջարարական խմբեր, որոնց նպատակն է զարգացնել աշխատակիցների ֆիզիկական ընդունակությունները, ինչպես նաև պատրաստել հավաքական թիմեր՝ բուհական դասախոսական մարզական խաղերին մասնակցելու համար: Այն կնպաստի աշխատակիցների առողջ ապրելակերպին:
Ստորև ներկայացվում է ՀԱԱՀ-ի աշխատակիցների առողջարարական խմբերի  գրաֆիկը՝

...

Սպորտային կատարելագործման (սեկցիոն) խմբեր ՀԱԱՀ-ի ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10