hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ընդհանուր քիմիայի ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Օլեգ Արմանի Քամալյան

Ընդհանուր քիմիայի ամբիոնը ստեղծվել է 1994թ.` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնների միավորման արդյունքում: ՀԱԱՀ ընդհանուր քիմիայի ամբիոնի հիմնադիր-վարիչը եղել է Ս.Պ.Ղամբարյանը: 1958 թվականից ամբիոնը շուրջ 30 տարի գլխավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Վ.Վ. Դովլաթյանը: 1989-2001 թթ ամբիոնի վարիչն է եղել պրոֆ. Տ. Զ. Պապոյանը, 2001-2010 թթ ՝ պրոֆ. Հ.Հ. Մխիթարյանը: 2012 թվականից ամբիոնի վարիչն է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օ. Ա. Քամալյանը:

Ամբիոնում կատարվում են արդյունավետ ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներ: Ամբիոնի դասախոսները հրատարակել են բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, լաբորատոր աշխատանքների ուղեցույցներ: Ամբիոնի վարիչ, պրոֆ. Օ. Ա. Քամալյանի կողմից հրատարակման է նախապատրաստվել Քիմիական տարրերի Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգի վերջին՝ IUPAC-ի կողմից 2016 թվականից պարտադիր օգտագործման համար երաշխավորված տարբերակը՝ հայերեն լեզվով: 2013 թվականին պրոֆ. Օ. Ա. Քամալյանի նախաձեռնությամբ և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օժանդակությամբ ամբիոնում հիմնադրվել է ֆիզիկական և կոլոիդների քիմիայի գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ հետազոտություններ են կատարվում բուսական ծագման գյուղատնտեսական հումքի վերամշակման թափոնների կիրառման նոր բնագավառների որոնման ուղղությամբ: Այդ ուղղությամբ կատարված հետազոտությունների արդյունքում երեք հայցորդ, որոնցից երկուսն Արցախից, պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ, իսկ երկու հայցորդների ատենախոսությունները գտնվում են ավարտական փուլում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

Ամբիոնի վարիչ՝ Քամալյան Օլեգ Արմանի - ք.գ.դ., պրոֆեսոր

  1. Պապոյան Տաիրա Զարզանդի - ք.գ.թ., պրոֆեսոր
  2. Ծատինյան Օֆելյա Սանդրոյի - ք.գ.թ., դոցենտ
  3. Քարիմյան Ռոզա Ավագի - ք.գ.թ., դոցենտ
  4. Ավդալյան Նաիրա Գուրգենի - գ.գ.թ., դոցենտ
  5. Մկրտչյան Դավիթ Արշավիրի - գ.գ.թ., դոցենտ
  6. Պետրոսյան Արմենուհի Վարազդատի-տ.գ.թ., դոցենտ
  7. Շահբազյան Լուսյա Վոլոդյայի - ք.գ.թ., դասախոս
  8. Կիկոյան Նելլի Մնացականի - ք.գ.թ., դասախոս
  9. Եղիազարյան Արամ Արտաշի - ք.գ.թ., դասախոս
  10. Մինասյան Փառանձեմ Գարեգինի - ք.գ.թ., ասիստենտ
  11. Սարկեզիյան Վերժինե Ազիզի - ք.գ.թ., ասիստենտ
  12. Աղաբաբովա Վեներա Գեորգիի - ավագ դասախոս
  13. Արզումայնան Գոհար Գեղամի - դասախոս
  14. Հայրապետյան Մարինե Գրիշայի - դասախոս
  15. Քամալյան Տաթևիկ Օլեգի - ասիստենտ
  16. Հակոբյան Մարինե Իլյայի - ասիստենտ
  17. Մխիթարյան Սևդա Բորիսի - ասիստենտ
  18. Ավանեսյան Մարիետա Վազգենի - 1-ին կարգի լաբորանտ
  19. Հարությունյան Ալմիրա Ալբերտի - 1-ին կարգի լաբորանտ
  20. Խուրշուդյան Գայանե Արարատի - 1-ին կարգի լաբորանտ
  21. Ստեփանյան Լիլիթ Հովիկի - 1-ին կարգի լաբորանտ
  22. Թադևոսյան Աննա Ժիրայրի  - 1-ին կարգի լաբորանտ
  23. Հարությունյան Ռոզա Մանուկի - 2-րդ կարգի լաբորանտ
  24. Հարությունյան Սիրանուշ Վահագնի - 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

«Ընդհանուր քիմիա», «Անօրգանական քիմիա», «Անալիտիկ քիմիա», «Անօրգանական և անալիտիկ քիմիա», «Օրգանական քիմիա», «Ֆիզկական և կոլոիդների քիմիա», «Ֆիզիկական քիմիա», «Կոլոիդների քիմիա»

pdf_logo

Ուսումնական գործընթացի կազմակերպման բազմագործոնային բաղադրիչները կրեդիտային համակարգով՝ ըստ դասավանդվող կուրսերի և առարկաների:


Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-մասնաշենք, 1-401 սենյակ 
Հեռ. (37412) 52 96 64,
Բջջ.՝ (37493) 73 73 29,
ներքին՝ 3-38

 

Իտալիայի Տուշայի համալսարանում ունեցած վերապատրաստման արդյունքների շնորհանդես-հաշվետվություն

Կրակովի Յագելոնյան համալսարանում դասավանդման փորձի ներկայացում

Աշխատանքի շուկայի վիճակագրության վերաբերյալ դասախոսություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10