hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին

Որպես կառուցվածքային ստորա-բաժանում` ձևավորվել է 2011թ. և իրականացնում է բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման նորագույն տեխնոլոգիաների կատարելագործման ծրագիրը: Պրոֆեսոր Վ.Ն. Յավրույանի ղեկավարությամբ` բաժնում հետազոտություններ են իրականացնում 13 աշխատակից. ըստ հաստիքների` 3 ավագ գիտաշխատող, 9 գիտաշխատող և 1 լաբորանտ: Աշխատակիցներից գիտական աստիճան ունեն 9-ը, այդ թվում` տեխնիկական գիտությունների դոկտոր` 1 մարդ, տեխնիկական գիտությունների թեկնածու` 7 մարդ: 2011-2014 թթ. ընթացքում թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել բաժնի 4 աշխատակից: Ներկայումս ստորաբաժանման աշխատակիցների կողմից տարվող աշխատանքները բաժանվում են 3 ուղղությունների.

  1. Բուսական հումքատեսակների պահպանության և վերամշակման գործընթացների կատարելագործում նանոտեխնոլոգիաների կիրառումով: Այս ենթաթեմայի նպատակն է հետազոտել նանոմասնիկների հակամիկոտոքսինային հատկությունները, պարզաբանել բուսական հումքի վրա նրանց ազդեցության մեխանիզմները և մշակել նանոմասնիկների կիրառումով այդ հումքատեսակների երկարաժամկետ պահպանության և վերամշակման տեխնոլոգիաներ:
  2. Սպիտակուցային նյութերով, սննդային թելքերով, վիտամիններով և հանքային նյութերով հարստացված ֆունկցիոնալ նշանակության հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիաների մշակում, որի նպատակն է` ֆունկցիոնալ կանխարգելիչ նշանակության հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի տեխնոլոգիաների մշակումը, որոնցում որպես սպիտակուցների աղբյուր պետք է օգտագործվի սոյայի սպիտակուցի իզոլյատ, ցորենի սննդային թեփ և վիտամինահանքային խառնուրդ:
  3. Խնձորակաթնաթթվային խմորման կարգավորմամբ հատապտղային բարձրորակ սեղանի գինիների ստացման տեխնոլոգիաների կատարելագործում: Վերջինիս նպատակն է` կատարելագործել պտղահատապտղային գինիների տեխնոլոգիաները` դրանցում ներառելով խնձորակաթնաթթվային խմորման բաղադրիչ:

Բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիաների բաժնի առջև ծառացած են մի շարք խնդիրներ, մասնավորապես` ուսումնասիրել տարբեր գործոնների ազդեցությունը խնձորակաթնաթթվային խմորման ընթացքի վրա, սպոնտան խնձորակաթնաթթվային խմորման հավանականությունը և այն կաթնաթթվային բակտերիաների մաքուր կուլտուրայով տանելու պայմանները, խնձորակաթնաթթվային խմորման ձևից և ընթացքից կախված` գինենյութերի ֆիզիկաքիմիական մի շարք ցուցանիշների փոփոխությունը: Նախորդ տարիների գիտական թեմաների կատարման արդյունքում մշակվել են մի շարք սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, մասնավորապես`

  • պահածոյացված ձիթապտղի չափարկման և ծակոտման տեղակայանք,
  • կոլերների շշերի ստուգման կիսաավտոմատ,
  • պահածոյատուփերի վակուում մակափակման տեղակայանք,
  • բանջարեղենի տապակման փոքրածավալ տեղակայանք,
  • մրգակորիզների վերամշակման սարքավորումների համալիր,
  • բանջարեղենի խորովման կարուսելային ավտոմատ,
  • խաղողի միջվազային տարածության մշակության մեքենա,
  • մոտոբլոկի հետ ագրեգատավորիչ սրսկիչ,
  • հիդրոպնևմատիկ շարքացան,
  • խաղողի սերմերից բուսական յուղի ստացման հոսքագիծ,
  • սննդարտադրության թափոնների բրիկետավորման տեղակայանք,
  • պտղաբանջարեղենի համակցված չորացման տեղակայանք,
  • ծխախոտի խոնավացման տեղակայանք,
  • հայկական վերմուտ գինու տեխնոլոգիա,
  • հատիկասպիրտային տակուցքի օգտահանման (վերամշակման) հոսքագիծ,
  • մրգակորիզների բուսայուղերի արտադրության հոսքագիծ:

2011-2014 թթ. բաժնի աշխատակիցների կողմից հրատարակվել են 39 գիտական աշխատություններ, այդ թվում` հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ուսումնական ձեռնարկներ,աշխատություններից 6-ը` 2014 թվականին:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I մասնաշենք, 112 սենյակ,
Հեռ՝ +37410 560424, ներքին՝ 386
 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10