hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժին

ՀԱԱՀ-ի՝ Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի կազմում հանրապետության գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի նվաճումները ներդնելու, ինչպես նաև ժամանակակից մոլեկուլային կենսաբանական ու կենսատեխնոլոգիական ուսումնասիրություններում ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին ակտիվորեն ընդգրկելու նպատակով 2010 թ. կազմավորվել է Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժինը: Բաժնի սեղծման համար հիմք է հանդիսացել 2000թ-ին կենս. գիտ. դոկտոր Ա. Զ. Փեփոյանի կողմից հիմնադրած ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիան, որը ՀԱԱՀ էր տեղափոխվել 2008թ-ին որպես մոլեկուլային կենսաբանության և կենստեխնոլոգիայի լաբորատորիա: Սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժինը բաղկացած է երեք` Սննդամթերքի որակ և կենսաանվտանգություն, Ախտորոշում և Կենսատեխնոլոգիա գիտահետազոտական խմբերից: Բաժնի գիտական գործունեության հիմնական ուղղությունը գենետիկական, մետաբոլիկ և թաղանթային մակարդակներով մարդու, կենդանական, բուսական և բակտերիալ բջիջների ակտիվությունների մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրությունն է, ինչպես նաև կենսատեխնոլոգիական նպատակներով` դրանց օգտագործումը:


ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐԱԿ և ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ 
Խմբի հիմնական գիտահետազոտական ուղղվածությունը սննդամթերքի որակին և անվտանգությանը ուղղված հետազոտություններն են: Խմբի աշխատակիցների կողմից ուսումնասիրվում և իրականացվում են հետևյալ ախտորոշումները.
- վիտամիններ և տոքսիններ, 
-սննդամթերքում պաթոգենների որոշում (ձկնամթերք, հյութեր, մսամթերք), 
- հակաբիոտիկներ, հակաբիոտիկային մնացորդներ, 
- հակաօքսիդանտներ, 
- սպիտակուցներ, սպիտակուցային մնացորդներ, 
- սննդամթերքի ալերգեններ: 
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Խմբի աշխատակիցների կողմից իրականացվում են մանրէաբանական, իմունաքիմիական, հեմատոլոգիական հետազոտություններ: Խմբի հիմնական ձեռքբերումը «Բիոթեսթ» ծրագիրն է, որն հնարավորություն է տալիս իրականացնել տնտեսապես ձեռնատու և որակյալ ախտորոշում:
ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Խմբի հիմնական գիտահետազոտական նպատակը, հիմնվելով մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունալոգիայի ժամանակակից նվաճումների հիման, պրոբիոտիկների դերի բացահայտումն է մարդու և կենդանիների առողջական վիճակը բարելավելու գործընթացում:
Մանկավարժական գործունեություն.

  • դասախոսություններ՝ ընդհանուր կենսաբանության, մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի, իմունոլոգիայի ժամանակակից մեթոդներ,

  • դիպլոմային, մագիստրոսական և թեկնածուական թեզերի ղեկավարում,

  • ուսանողների ընդգրկում գիտահետազոտական աշխատանքներում, քննարկումներում, սեմինարներում,

  • ՀՀ ԳԱԱ և արտերկրյա գիտաշխատողների կողմից պարբերական մասնագիտական դասախոսությունների կազմակերպում,

  • վերապատրաստման դասընթացներ,

  • Պլացեբո էֆեկտի ուսումնասիրում, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում մարդու ու կենդանիների աղիքային միկրոֆլորայի խախտումների կարգավորման միկրոկենսաբանական ուղիների մշակում (պրոբիոտիկաթերապիա, սիմբիոտիկաթերապիա):
    Մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի աշխատակիցներն ակտիվորեն համագործակցում են ինչպես Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի, այնպես էլ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Սլովակիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ: Լաբորատորիայի նվաճումներից է «Բիոթեստ» արդյունավետ ծրագիրը, որը նախատեսված է կլինիկաներում Enterobacteriaceae բակտերիաների տարբերակման համար և կարող է լայնորեն կիրառվել նաև սննդի ախտորոշման գործընթացներում: Լաբորատորիայի աշխատակիցների կողմից ստացվել և լիցենզավորվել է ԱՍԱՓ պրոբիոտիկը:


    Հետադարձ կապ
    ՀԱԱՀ, հեռ. (091) 43 24 93
    E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ' Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերենով կամ պորտուգալերենով հաղորակցվելու բավարար հմտություններ, դասախոսություն անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև Մինհոյի համալսարանում կգտնեն իրենց մասնագիտությանը կամ աշխատանքին համապատասխանող ոլորտը։

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բալթյան հետազոտություն.19» խորագրով միջազգային գիտական և մեթոդաբանական ամենամյա գիտաժողովը տեղի կունենա 2019 թ. մայիսի 8-10-ը Կաունասում (Լիտվա): Գիտաժողովի կազմակերպիչն է Վիտովտ Մագնուսի համալսարանի Գյուղատնտեսական ակադեմիան (նախկինում՝ Ալեքսանդրաս Սթուլգինսկիսի անվան համալսարան): Հոդվածները կարող եք ուղարկել baltic.surveying1@gmail.com էլ/ հասեցով կամ վերբեռնել http://baltic.surveying1.en/կայքում:

Այլ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին. Virginija.gurskiene@asu.lt

...

Մրցույթ ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Մրցույթ՝ Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10