hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ

ՀԱԱՀ-ի կազմում որպես կառուցվածքային ստորաբաժանում կազմավորվել է 2010թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ: Համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշման՝ ինստիտուտը վերանվանվել է Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ: Բաղկացած է երեք` կենդանական ծագման հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիայի, բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիայի, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժիններից: 1959թ. կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծվեց կաթնամթերքի պրոբլեմային լաբորատորիա, որն իր կազմում ուներ 5 բաժին և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդ (թանգարան), որն այսօր էլ միակն է հանրապետությունում, ուր պահպանվում են հարյուրավոր նույնականացված, հավատարմագրված մանրէներ, որոնք, որպես մակարդներ, օգտագործվում են մանկական սննդամթերքի (Ացիդոֆիլին, Նարինե), թթու կաթնամթերքի և պանրի արտադրությունում:

Կաթնաթթվային մանրէները, ֆերմենտները և կենսաբանական ակտիվ նյութերը, որպես դիետիկ, կանխարգելիչ, բուժիչ, հակաօքսիդիչ մթերքներ, լայն տարածում են գտել կաթնամթեքի, հացաթխման արտադրություններում, սննդամթերքի պահածոյացման, ֆերմենտային պատրաստուկների ստացման, բժշկության և դեղագործության բնագավառներում:

Լաբորատորիայում ուսումնասիրվել է նաև ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգամորֆոլոգիական, գենետիկական (ժառանգական` ԴՆԹ, ՌՆԹ), կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, կառուցվածքամեխանիկական հատկությունների, երկրորդային հումքի (շիճուկ, յուղազուրկ կաթ), կաթնամթերքի որակի (սննդային, կենսաբանական, էներգետիկ արժեք) և անվտանգության ցուցանիշների վրա:

Կենդանական ծագման մթերքի և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի բաժինը ներկայումս մշակում է կովի, այծի, ոչխարի, սոյայի կաթից, բուսական ծագման հումքից, դրանց խառնուրդներից մանկական դիետիկ, թթու կաթնամթերքի և պանրի պատրաստման անթափոն տեխնոլոգիաներ, սննդի նպատակով երկրորդային հումքի (թան, շիճուկ, յուղազուրկ կաթ) անկորուստ օգտագործման եղանակներ: Օգտագործվում են տեղական բարձր էկոլոգիական պոտենցիալ ունեցող մանրէների մակարդներ և պատրաստուկներ, ինչը զգալի չափով կարող է կրճատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի ընդլայնումը թույլ կտա կաթ վերամշակող ձեռնարկություններն ապահովել ցածր ինքնարժեք ունեցող, բարձրորակ և անվտանգ կաթնամթերք արտադրելու համար անհրաժեշտ տեղական, էկոլոգիապես մաքուր մերաններով, ֆերմենտներով, խտանյութերով, կենսաբանական ակտիվ նյութերով, կայունացուցիչներով, լցոններով:

Գիտական հետազոտությունները մեծ ճանաչում են գտել միջազգային ասպարեզում, ինչի արդյունքում գիտական կապեր են հաստատվել ԱՊՀ-ի և արտասահմանյան մի շարք գիտակրթական կառույցների հետ:

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10