hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման

Հիմնադրվել է 2010թ.` որպես ՀԱԱՀ-ի կառուցվածքային ստորաբաժանում` իր կազմում ունենալով հետևյալ բաժինները.

  • դաշտավարության մեքենայացման,
  • կերարտադրության և անասնապահության մեքենայացման,
  • ավտոմոբիլային տրանսպորտի,
  • նախագծակոնստրուկտորական,
  • գիտափորձնական չափումների:

Համաձայն կատարված կառուցվածքային փոփոխությունների՝ գիտահետազոտական ինստիտուտի կազմում գործում են հետևյալ 3 բաժինները.

  • դաշտավարության մեքենայացման,
  • անասնապահության և կերարտադրության մեքենայացման,
  • ավտոմոբիլային փոխադրումների:

Հետազոտություններն իրականացնում են` պրոֆեսորներ Ա.Պ. Թարվերդյանը, Դ.Պ. Պետրոսյանը, Շ. Մ. Գրիգորյան, Ռ.Ս. Մինասյանը, տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ս.Վ. Հովհաննիսյանը, Տ.Մ. Սհոյանը, Գ.Ա. Հարությունյանը, Վ.Գ. Սարգսյանը, Վ.Է. Մարգարյանը և կոնստրուկտորներ` Ժ.Մ. Մկրտչյանը, Ջ.Գ. Մկրտչյանը:

Գիտական գործունեության թեմաներն ընդգրկում են հետևյալ ուղղությունները.

      • Մոտոբլոկաքարշ, էներգիայի նվազագույն ծախսումներով մեքենաների համալիրի մշակում (հողուրագ, սրսկիչ, խոտհնձիչ, խաղողի և պտղատու այգիների մշակության մեքենան):
      • Սննդի արդյունաբերության թափոնների (մրգակորիզներ, սպիրտահատիկային տակուցք, բանջարեղենի համակցված չորացում) վերամշակման մեքենաների նախագծում:

Արտադրությունում ներդնելու համար լաբորատորիայի կողմից նախագծվել և պատրաստվել են հետևյալ տեխնիկական միջոցները`

      • մոտոբլոկաքարշ սրսկիչ, գութան, հողուրագ,
      • պտղատու այնգիների մշակության մեքենա,
      • մանրահատիկ սերմերի հիդրոպնևմատիկ շարքացան,
      • մրգակորիզների, սպիրտահատիկային տակուցքի, պտուղ-բանջարեղենի վերամշակման հոսքագծեր:

Նախատեսված է առաջիկա տարիներին կերարտադրության և անասնապահության մեքենայացման բաժնի գիտահետազոտական ու կոնստրուկտորա-նախագծային աշխատանքները կատարել հետևյալ ուղղություններով.

      • Ֆերմերային տնտեսությունների համար նախագծել ու մշակել առանձին կերատեսակների նախապատրաստման տեխնոլոգիական գծեր, դրանք համատեղել լիարժեք կերախառնուրդների պատրաստման կերացեխերի նախագծման հետ:
      • Մշակել կթի նոր տեխնոլոգիա և մեքենասարքավորումներ` ապահովելով գյուղատնտեսական կենդանիների կթի կատարումը ինչպես մսուրային, այնպես էլ արոտային շրջաններում:
      • Գոմաղբի հավաքման ու հեռացման ճոպանասկրեպերային տեղակայանքը վերակառուցել և հարմարեցնել փոքր անասնաշենքերին: Վերանայել գոմաղբի ու թռչնաղբի մշակման երեք եղանակները:

Գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված են պրոֆեսորներ Ս.Ե. Մարգարյանը, Ա.Ս. Մարգարյանը,  տեխնիկական գիտությունների թեկնածուներ Գ.Հ. Դանիելյանը, Ա.Գ. Մազմանյանը, Հ.Թ. Հակոբյանը:

 

Դրամաշնորհային ծրագիր

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է

...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10