hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոն

Naxashyan

Կենտրոնի տնօրեն,

անասն.գիտ.դոկտ., պրոֆեսոր

Նաղաշյան Հովհաննես Զավենի 

Անասնաբուժության և անասնաբուժ-ական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2005թ.։ Հիմնադրման օրվանից մինչև 2016թ. կենտրոնը ղեկավարել է պրոֆեսոր Ս.Լ. Գրիգորյանը: Ներկայումս այն ղեկավարում է անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ.Զ. Նաղաշյանը:

Կենտրոնի գիտական գործունեության հիմնական նպատակն է. ուսումնասիրել հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը, այդ հիվանդությունների նկատմամբ բուժ-կանխարգելիչ միջոցառումների մշակումը¸ ինչպես նաև ուսումնասիրել սպառողական շուկայում առկա կենդանական ծագում ունեցող մթերքների բարորակությունը և անվտանգությունը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում գործող Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնը հանրապետության անասնաբուժության բնագավառում միակ գիտական հաստատությունն է։
Հետազոտական կենտրոնի կազմում ընդգրկված են Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի համաճարակաբանության, մակաբուծաբանության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, ոչ վարակիչ հիվանդությունների (թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության) գիտնականներ՝ գլխավոր գիտաշխատող, ա.գ.դ. Վ.Վ. Աբրահամյանը, առաջատար գիտաշխատողներ ա.գ.դ. Ա.Վ. Վարդանյանը, ա.գ.թ. Կ.Ա. Սուքիասյանը, ավագ գիտաշխատողներ ա.գ.դ. Մ.Ա. Սարգսյանը, գիտությունների թեկնածուներ Վ.Վ. Գրիգորյանը, Ա.Ռ. Մկրտչյանը, Ֆ.Բ. Ադամյանը, Ժ.Ս. Մելքոնյանը և գիտաշխատողներ՝ Լ.Հ.Գրիգորյանը, Ա.Ռ.Հակոբյանը, Գ.Ռ. Համբարձումյանը, Գ.Մ. Պետրոսյանը, Ս.Հ. Ալթունյանը, Դ.Ս. Բալասանյանը և ուրիշներ:

Անցած հինգ տարիների ընթացքում լաբորատորիայի աշխատակիցները զգալի աշխատանք են կատարել անասնաբուժության և անասնաբուժասանիտարական փորձաքննության ուղղությամբ, մասնավորապես ուսումնասիրվել են հանրապետությունում տարածված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վտանգավոր հիվանդությունների' պաստերելյոզի, հորթերի սալմոնելյոզի, ստրեպտակոկոզի, խոզերի անաերոբային դիզինտերիայի, էխինոկոկոզի, տրիխինելյոզի, թռչունների ինվազիոն հիվանդությունների տարածվածությունը և մշակվել ու արտադրության են առաջարկվել պայքարի միջոցառումներ։

Կենտրոնում զգալի աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսական կենդանիների ոչ վարակիչ (ներքին ոչ վարակիչ և ծննդագիտական) հիվանդությունների հայտնաբերման և բուժ-կանխարգելիչ միջոցառումների մշակման ուղղությամբ։ 

2006-2018թթ. ընթացքում կատարված գիտական հետազոտությունների արդյունքում ստացված տվյաները հրատարակվել են միջազգային և տեղական գիտական մասնագիտական ամսագրերում և զեկուցվել տարբեր գիտաժողովներում։ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ պրոբլեմային լաբորատորիան վերանվանվել է անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, VI մասնաշենք
Հեռ. +374 (10) 45 16 01

 

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասխոսությունը

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կետրոնի բակալավրիատի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքներ ունեցող ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10