hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի հետազոտական կենտրոն

Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի պրոբլեմային լաբորատորիա

Դեռևս 1930-ական թվականներին Ն.Ի. Վավիլովի, Ա.Ա. Գրոսսգեյմի, Մ.Գ. Թումանյանի և այլոց կողմից սկսած մշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների ու տեղածին (աբորիգեն) ներկայացուցիչների պահպանման և արդյունավետ օգտագործման հետազոտություններով ոգևորված պրոֆեսոր Պ.Ա. Ղանդիլյանը Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում 1981 թ. հիմնադրեց և մինչև իր կյանքի վերջը' 2001թ., ղեկավարեց Մշակովի բույսերի և դրանց վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման լաբորատորիան (ներկայումս՝ հետազոտական կենտրոն): Ձևավորվեց երիտասարդ հետազոտողների խումբ (Ժ. Շաքարյան, Ա. Մելիքյան, Մ. Հովհաննիսյան, Ա. Ավագյան, Մ. Հարությունյան, Ի. Ավագյան, Հ. Խաչատրյան, Լ. Մկրտչյան, Ա. Հովհաննիսյան), որոնցից շատերն այսօր էլ շարունակում են իրենց աշխատանքները: Ամեն տարի ՀՀ տարբեր գոտիներում կազմակերպվող արշավախմբային հետազոտությունների արդյունքներով ստեղծվեց ՀՀ-ում առաջին բույսերի գենետիկական բանկը, որն այսօր ունի ամենամեծ հավաքածուն ինչպես քանակային, այնպես էլ տեսակային կազմի առումով:

Սկսած 2011 թ.-ից հետազոտական կենտրոնում, պրոֆեսոր Ա. Մելիքյանի ղեկավարությամբ, ակտիվ գիտական աշխատանքներ են կատարում Հ. Մարտիրոսյանը, Մ. Հարությունյանը, Մ. Հովհաննիսյանը, Ս. Գրիգորյանը, Հ. Տերտերյանը, Ն. Գասպարյանը, Ա. Թադևոսյանը, Տ. Ալոյանը, Լ. Պետրոսյանը, որոնց աշխատանքները ներառում են.

1. ՀՀ-ում տարածված մշակաբույսերի և դրանց վայրի ազգակից հանդիսացող բույսերի առկա սերմային հավաքածուի հարստացում և դրանց ex situ պահպանություն (կարճաժամկետ և երկարաժամկետ),
2. Առավել հետաքրքրություն ներկայացնող ՄՎՑ-ների տարածման կարևորագույն արեալներում մոնիթորինգի կազմակերպում (GIS քարտեզների ստեղծում),
3. Հացահատիկային, բանջարային մի շարք մշակաբույսերի վայրի ցեղակիցների օգտագործում սելեկցիայում,
4. Վայրի դեղաբույսերի և սննդում օգտագործվող ուտելի ու համեմունքային բույսերի կուլտուրականացում,
5. ՀՀ-ում աբորիգեն համարվող հինավուրց սորտերի (ցորեն, գարի), սորտ-պոպուլյացիաների (սոխ, սխտոր, լոբի) վերականգնում և բարելավում,
6. Նախասելեկցիոն աշխատանքների շարունակում (ցորեն, ցորենաշորա, հաճար, գարի, սոխ, սխտոր),
7. Պահպանվող նմուշների ագրոկենսաբանական հատկանիշների գենետիկական հետազոտություններ,
8. Միջազգային տեղեկատվական բազայում սերմային հավաքածուի տվյալների ներառում՝ դրանց մատչելիության ապահովման համար:

Ներկայումս Բույսերի գենեֆոնդի և սելեկցիայի հետազոտական կենտրոնի սերմնային հավաքածույում առկա է 5500-ից ավելի նմուշ, որոնցից շուրջ 2600-ը վայրի տեսակներ են, մնացածը' արտասահմանյան գիտական կենտրոններց ստացված և հայկական տեղական սորտանմուշներ ու սորտ-պոպուլիացիաներ: Պահպանվում են նաև տարբեր բույսերի հերբարիումային 1457 թերթ: Հավաքածույում ընդգրկված են մշակաբույսերի հետևյալ խմբերը՝

  • հացահատիկային՝ ցորեն, գարի աշորա, այծակն, վարսակ
  • հատիկաընդեղեն՝ ոսպ, սիսեռ, ոլոռ, լոբի
  • բանջարային՝ սոխ, գազար, ծնեբեկ, ճակնդեղ, հազար և այլն
  • պտղահատապտղային՝ տանձենի, խնձորենի, ալոճենի, նռնենի, նշենի, մասրենի, ելակ, մոշ, հապալաս և այլն
  • կերային բակլազգիներ՝ առվույտ, կորնգան, երեքնուկ, վիկ, տափոլոռ և այլն
  • դեղա- և արոմատիկ բույսեր՝ երիցուկ, արևքուրիկ, եղեսպակ, եզան լեզու, քրքում, ճարճատուկ և այլն:

Հետազոտական կենտրոնում ակտիվորեն տարվում են նաև սելեկցիոն աշխատանքներ, որոնց յուրահատկությունը կայանում է նրանում, որ ամբողջ տարածաշրջանում միակն է, որ որպես ծնողական ձև օգտագործվում է վայրի ազգակից հանդիսացող բույսը: Այստեղ են բուծվել և շրջանացման համար առաջարկվել աշնանացան ցորենի' Ոսկեհասկ, գարու' Արարատի 7, Հայկ 1 և Մարինա, ցորենաշորայի' Սիս 1, հաճարի' Արփի և Արևիկ, աշորայի' Սյունիք 1, սխտորի' Ձյունիկ և սոխի' Արմավիրի սորտերը: Սրանք աչքի են ընկնում իրենց չորա- և երաշտադիմացկունությամբ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն են, որոնց համար պատասխանատու գեները դրանք ժառանգել են վայրի ծնողներից:

Կենտրոնում կատարվում է նաև ex situ պահպանվող հավաքածույում առկա նմուշների գնահատում գենային մակարդակով (barcoding)' գենետիկական անձնագրերի տեսքով: Ողջ տվյալները կմուտքագրվեն համապատասխան բազաներ, որը կմեծացնի հայկական գենոֆոնդի վերաբերյալ տեղեկատվության միջազգային հասանելիությունը:

Հետազոտական կենտրոնը գիտական կապեր ունի միջազգային կազմակերպությունների (ICARDA, CIMMYT, Bioversity International), Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի (Nitra), Բուսաբուծության հետազոտական կենտրոնի (Piestany), Ճապոնիայի, Ռուսաստանի (VIR, Սանկտ-Պետերբուրգ), Նովոսիբիրսկի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի, Իսրայելի (Հայֆա) համալսարանի գիտականների հետ:

Սվալբարդի (Svalbard Global Seed Vault, Նորվեգիա), CIMMYT-ի (Ցորենի և եգիպտացորենի սելեկցիայի միջազգային կենտրոն, Մեքսիկա), ICARDA-ի (Չորային երկրագործության միջազգային կենտրոն, Թունիս) գենբանկերում պահպանության են դրվել կենտրոնի հավաքածույի բազմաթիվ նմուշներ:

Շարունակվում են նաև ԲԳՌ-ների տարածման արեալների գնահատման, մոնիտորինգի և քարտեզագրման աշխատանքները GIS համակարգով:

Ագրարային Համալսարանը, ի դեմս Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի հետազոտական կենտրոնի, համագործակցում է GBIF-ին անդամագրվելու համար, որի գերագույն նպատակն է լինելու կենտրոնում պահպանվող նմուշները ենթարկել բարկոդինգի և հրապարակել GBIF ցանցում:

Հետազոտական կենտրոնը նաև գիտական կադրերի պատրաստման դարբնոց է, որտեղ կատարված աշխատանքների արդյունքում պաշտպանվել են դոկտորական և բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ:

Ակտիվորեն գործում է Հետազոտական կենտրոնի ֆեյսբուքյան կայքէջը (https:/www.facebook.com/pgrlab.anau):

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 210 սենյակ
Հեռ. +374 (12) 56 38 40

 

Կներկայացվի «Մենդելեևի պարբերական համակարգը 150 տարեկան է» դասխոսությունը

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» աշխատաժողովի մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 17–18-ը ԵՄ TAIEX ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կկայանա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողով, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ԵՄ անդամ տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել
այստեղ:  
Բոլոր գրանցվածները էլեկտրոնային փոստով կստանան աշխատաժողովի օրակարգը: Մանրամասն տեղեկատվության համար զանգահարել 010-568183-369 հեռախոսահամարով Ատոմ Մխիթարյանին:

...

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կետրոնի բակալավրիատի ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքներ ունեցող ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2019
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10